Հա

Քաղաքական

11/09/2019 - 08:40

Ջան Բոլթոնը հեռացւել է պաշտօնից

Ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջան Բոլթոնը հեռացւել է զբաղեցրած պաշտօնից: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«alikonline.ir» - Ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջան Բոլթոնը հեռացւել է զբաղեցրած պաշտօնից: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Անցեալ գիշեր Ջան Բոլթոնին տեղտկացրեցի, որ այլեւս նրա կարիքը չի զգացւում Սպիտակ տանը ես եւ կառավարութեան միւս անդամները կտրականապէս դէմ էինք նրա ներկայացրած մի շարք առաջարկներին, այդ պատճառով էլ նրանից պահանջեցի հրաժարականի դիմում ներկայացնել, նա էլ այսօր՝ առաւօտեան դա կատարեց: Շնորհակալ եմ նրա ծառայութեան համար յաջորդ շաբաթ ես կը ներկայացնեմ ազգային անվտանգութեան նոր խորհրդական»,- գրել է Թրամփը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։