Հա

Քաղաքական

11/09/2019 - 11:00

«Բոլթոնը հեռացաւ ու մենք շարունակում ենք կանգուն մնալ». Ռաբիի

Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին այսօր առաւօտեան իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իր ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի Ջան Բոլթոնի պաշտօնից հեռանալուն:

«alikonline.ir» - Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին այսօր առաւօտեան իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իր ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի Ջան Բոլթոնի պաշտօնից հեռանալուն:

«Բոլթոնը ամիսներ առաջ հանդէս էր եկել յայտարարութեամբ, որտեղ ասել էր թէ Իրանը շուտով ոչնչանալու է»,- յիշեցրել է Կառավարութեան խօսնակը նկատելով որ՝ Բոլթոնը գնաց ու մենք շարունակում ենք կանգուն մնալ:

Ռաբիին ընդգծել է, որ նոյնը պատահում է բոլոր հակաիրանականներին:

Ռաբիին կարծում է, որ պատերազմի եւ ահաբեկչութեան ամենամեծ հովանաւորներից մէկի հեռացումը կը ստիպի Սպիտակ տանը աւելի քիչ խոչնդոտներով առերեսւել իրանական իրականութեանը:

Յիշեցնենք, որ Ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջան Բոլթոնը հեռացւել է զբաղեցրած պաշտօնից: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։