Հա

Քաղաքական

11/09/2019 - 13:20

ԱՄՆ-ն պէտք է դադարեցնի առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը

«ԱՄՆ-ն պէտք է դադարեցնի կիրառել առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը»,- այս մասին այսօր սեպտեմբերի 11-ի կառավարութեան նիստի ժամանակ շեշտել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «ԱՄՆ-ն պէտք է դադարեցնի կիրառել առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը»,- այս մասին այսօր սեպտեմբերի 11-ի կառավարութեան նիստի ժամանակ շեշտել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Հանրապետութեան նախագահի համոզմամբ՝ ԱՄՆ-ն պէտք է հասկանայ, որ պատերազմի հրահրողներից եւ այն հրահրման գործողութիւններից արդիւնք չի ստանայ եւ կողմ դնի թէ նրանց եւ թէ Իրանի դէմ կիրառւող առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը:

«Իրանի Միջուկային ծրագրերի քաղաքականութիւնը հիմնւած է խաղաղասիրական նպատակների վրայ եւ Իրանը Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնները կիրագործի համաձայնագրի միւս կողմերի պարտաւորութիւնների արդիւնաւէտ իրագործման դէպքում»,- շեշտել է Հանրապետութեան նախագահը:

Դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով Իրանի կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման երրորդ փուլի գործողութիւններին, այն համարել է կրճատումների կարեւորագոյն փուլը նշելով որ. «Եթէ ապագայում անհրաժեշտութիւն նկատւի Իրանը պատրաստ է ուրիշ քայլեր ձեռնարկել»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։