Հա

Քաղաքական

12/09/2019 - 09:30

Հանրապետութեան նախագահ. «Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնները անհնար է Իրանի դէմ կիրառւող պատժամիջոցների առկայութեան պայմաններում»

«Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնները անհնար է Իրանի դէմ կիրառւող պատժամիջոցների առկայութեան պայմաններում»,- այս մասին երէկ սեպտեմբերի 11-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ ունեցած հեռախօսազրոյցի ժամանակ շեշտել է Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնները անհնար է Իրանի դէմ կիրառւող պատժամիջոցների առկայութեան պայմաններում»,- այս մասին երէկ սեպտեմբերի 11-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ ունեցած հեռախօսազրոյցի ժամանակ շեշտել է Հանրապետութեան Նախագահ Հասան Ռոհանին:

Հանրապետութեան նախագահն շեշտել է, որ Եւրոպայի հետ պայմանաւորւածութիւնների իրականացման պարագային Իրանը պատրաստ է վերադառնալ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւններին, նրա համոզմամբ՝ 5+1-ի նիստի գումարումն էլ հնարաւոր է, միայն Իրանի դէմ կիրառւած պատժամիջոցների չեղարկման դէպքում:

Նախագահ Ռոհանին ողջունելով Ֆրանսիայի նախագահի ջանքերն, որոնք ուղղւած են Միջուկային գործարքի պահպանմանը նշել է, որ Իրանի կողմից Միջուկային համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման երրորդ փուլը վերահսկում է Ատոմային էներգիայի կազմակերպութիւնը:

Ըստ Նախագահի՝ Իրանի կարեւոր եւ առանցքային հարցերից համարւում է միջազգային ջրանցքների, Պարսից ծոցի եւ Հորմոզի նեղուցի անվտանգութիւնը:

Նա նկատել է, որ դրանց անվտանգութեան եւ ապահովութեան հաստատումը բխում է բոլորի շահերից. «ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ընդհանրապէս բոլորի շահերից է բխում Միջազգային ջրանցքների, Հորմոզի նեղուցի եւ Պարսից ծոցի անվտանգութիւնը»:

Հանրապետութեան նախագահը կարծում է, որ Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագիրը ունէր մեծ պոտենցիալ Իրանի զարգացող տնտեսութեան մէջ համշխարհային կապիտալների ներգրաււման եւ դրա զարգացման համար:

Դոկտ. Ռոհանին անհրաժեշտութիւն է համարել Եւրոպայի եւ մասնաւորապէս Ֆրանսիայի ջանքերը Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման ուղղութեամբ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն էլ իր հերթին շեշտել է, որ Ֆրանսիան կը շարունակի ջանքերը Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման ուղղութեամբ:

Միեւնոյն ժամանակ երկու նախագահները համաձայնւել են շարունակել երկկողմ բանակցութիւնները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։