Հա

Քաղաքական

15/09/2019 - 09:20

«Նոր տեխնոլոգիաները մեծ ուժ են տւել երկրին». Սալեհի

Ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավարը յայտնել է միջուկային էներգիայի բացառիկ կարեւորութիւնն Իսլ. յեղափոխութեան առաջնորդի տեսանկիւնից՝ երկրի ապագայ էներգիայի մատակարարումն ապահովելու եւ Իրանի ժողովրդի համար հզօրութիւն ստեղծելու առումով՝ նշելով, որ կազմակերպութեան մուտքը նոր տեխնոլոգիաների ասպարէզ, յաւելեալ ուժ է հաղորդել Իսլամական Հանրապետութեան համակարգին:

«alikonline.ir» - Ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավարը յայտնել է միջուկային էներգիայի բացառիկ կարեւորութիւնն Իսլ. յեղափոխութեան առաջնորդի տեսանկիւնից՝ երկրի ապագայ էներգիայի մատակարարումն ապահովելու եւ Իրանի ժողովրդի համար հզօրութիւն ստեղծելու առումով՝ նշելով, որ կազմակերպութեան մուտքը նոր տեխնոլոգիաների ասպարէզ, յաւելեալ ուժ է հաղորդել Իսլամական Հանրապետութեան համակարգին. տեղեկացնում է ԻՌՆԱ-Ն: 

«Ատոմային էներգիայի կազմակերպութիւնը ժամանակակից տեխնոլոգիաների եւ գիտելիքների ոլորտի առաջատար եւ ամենահեղինակաւոր պետական ​​կազմակերպութիւններից մէկն է, որը մեծ քայլեր է ձեռնարկել գիտութեան եւ տեխնոլոգիաների ոլորտում: Այս կազմակերպութեան արժէքաւոր գիտնականների գործունէութիւնը երկրում գիտութեան եւ տեխնոլոգիաների մեծ ներուժ է ստեղծել, որը յաւելեալ ուժ է հաղորդել Իսլամական Հանրապետութեան համակարգի հզօրութեանը»,- ասել է Սալեհին: 

Նշելով, որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի տեսանկիւնից միջուկային էներգիան բացառիկ կարեւորութիւն ունի երկրի ապագայ էներգիայի մատակարարումն ապահովելու եւ Իրանի ժողովրդի համար հզօրութիւն ստեղծելու առումով, Սալեհին ասել է. «Միջուկային արդիւնաբերութիւնը երկրում բարձր ստանդարտների այլ ոլորտների շարժիչ ուժն է: Միջուկային տեխնոլոգիաներ ունեցող առաջատար երկրները զարգացած են նաեւ արդինաբերութեան այլ ոլորտներում: բարձր ստանդարդների արդիւնքում, միջուկային արդինաբերութիւնը, արդիւանբերութեան այլ ոլորտներին եւս առաջ է շարժում: Միւնոյն ժամանակ, այն արդիւնաբերական բազմաթիւ այլ ոլորտների սկզբնաղբիւրն է»:  

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։