Հա

Քաղաքական

17/09/2019 - 12:00

«ԱՄՆ-ի հետ որեւէ մակարդակի բանակցութիւններ չեն լինի». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից բանակցութիւնների թեմայի վերարծարծամը, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին նշել է, որ նման հնարքով, նրանք նպատակ ունեն պարտադրել իրենց պահանջները, եւ ապացուցել Իրանի նկատմամբ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան արդիւնաւէտութիւնը:

«alikonline.ir» - Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից բանակցութիւնների թեմայի վերարծարծամը, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին նշել է, որ նման հնարքով, նրանք նպատակ ունեն պարտադրել իրենց պահանջները, եւ ապացուցել Իրանի նկատմամբ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան արդիւնաւէտութիւնը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի ժողովրդի նկատմամաբ առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը գրոշի արժէք անգամ չունի, եւ Իսլամական Հանրապետութեան բոլոր պաշտօնեաները միաձայան հաւատացած են, որ ԱՄՆ-ի հետ որեւէ մակարդակի բանակցութիւններ չեն լինի»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը մատնանշելով ամերիկացի պաշտօնեաների իրարամերժ դիրքորոշումները բանակցութիւնների վերաբերեալ, ասել է. «Երբեմն խօսում են առանց պայմանի բանակցութիւնների, իսկ եբեմն էլ՝ 12 նախապայմանով բանակցութիւնների մասին: Նման իրարամերժ դիրքորոշումները պայմանաւորւած են կա՛մ նրանց անորոշ քաղաքականութեամբ, կա՛մ միւս կողմին շփոթեցնելու հնարք են: Իհարկէ Իսլամական Հանրապետութիւնը չի շփոթւի, քանի որ մեր ճանապարհը պարզ է, եւ մենք գիտենք, թէ ինչ ենք անում»:

Նշելով, որ ամերիկացիների համար բանակցութիւնների նպատակը ոչ թէ առկայ խնդիրների համար լուծում գտնելն է, այլ, սեփական ամբարտաւան պահանջների պարտադրելն է, այաթ. Խամենէին ասել է. «Այն, որ ամերիկացիների համար բանակցութիւնների նպատակը սեփական պահանջները պարտադրելն է, ես բազմիցս եմ նշել, սակայն, այսօր, նրանք այնքան անբարտաւան են դարձել, որ հէնց իրենք են բարձարաձայնում այդ իրողութեան մասին»:

«Նման բանակցութիւնների համար նրանք պէտք է փնտրեն նրանց, ում կթու կով են անւանում: Իսլամական Հանարապետութիւնն Աստծոյ հաւատացեալների եւ պատւախնդիրների Հանրապետութիւնն է»,- յստակեցրել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Այաթ. Խամենէին ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների վերաբերեալ իր դիտողութիւններն ամփոփել է երկու կէտով. առաջին. ԱՄՆ-ի հետ բանակցելը նշանակում է նրանց պահանջների պարտադրելն Իրանին, երկրորդ. բանակցութիւններն ԱՄՆ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան յաջողութեան ապացոյցն են:

«Հէնց այդ պատճառով էլ, երկրի ղեկավարութիւնը, այդ թւում՝ նախագահը եւ արտաքին գործերի նախարարը յայտարարել են, որ մենք բանակցութիւններ չենք վարելու ԱՄՆ-ի հետ, ո՛չ երկկողմ, ո՛չ էլ բազմակողմ»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ յստակեցնելով, որ եթէ ԱՄՆ-ն վերադառնայ Միջուկային համապարփակ համաձայնագիր, չեղարկի Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցները, ապա գործարքի միւս կողմերի պէս կարող է մասնակցել Իրանի հետ բանակցութիւններին:

«Հակառակ դէպքում, ոչ մի մակարդակի բանակցութիւններ չեն լինի Իսլամական Հանրապետութեան պաշտօնատարների եւ ամերիկացիների միջեւ, ո՛չ Նիւ Եօրքում, ո՛չ այլ ուր»,- եզրափակել է այաթ. Խամենէին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։