Հա

Քաղաքական

18/09/2019 - 14:40

Թեհրանը Վաշինգտոնին նախազգուշացնում է

Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը Saudi Aramco-ի կառոյցների վրայ յարձակման պատճառով, Իրանի հասցէին հնչեցրած անհիմն մեղադրանքների վերաբերեալ բողոքի նոտա է յղել Իրանում Շւէյցարիայի դեսպանութեանը, որը Թեհրանում պաշտպանում է ԱՄՆ-ի շահերը:

«alikonline.ir» - Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը Saudi Aramco-ի կառոյցների վրայ յարձակման պատճառով, Իրանի հասցէին հնչեցրած անհիմն մեղադրանքների վերաբերեալ բողոքի նոտա է յղել Իրանում Շւէյցարիայի դեսպանութեանը, որը Թեհրանում պաշտպանում է ԱՄՆ-ի շահերը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Բողոքի նոտայում Իրանը հերքել է Saudi Aramco-ի կառոյցների վրայ յարձակումների կազմակերպման հարցում իր միջամտութեան մասին լուրերը, եւ դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ պետքարտուղար Մայք Պոմպէոյի Իրանին ուղղւած անհիմն մեղադրանքները:

Իրանը շեշտել է երկրի դէմ ցանկացած գործողութեան իրականացման դէպքում, դրանց համարժէք պատասխանելու իր վճռականութեան մասին՝ ընդգծելով, որ պատասխան գործողութիւնները չեն սահմանափակւի միայն սպառնալիքների հեղինակներով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։