Հա

Քաղաքական

30/09/2019 - 14:10

«Իրանն է Հայաստանի ե՛ւ առեւտրային, ե՛ւ ապրանքաշրջանառութեան, ե՛ւ տնտեսական գործընկերը». Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադի

Ապագայում մենք կունենանք ի նպաստ երկու երկրների համագործակցութիւնների ընդլայնում: Այս մասին Երեւանի ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների  կենտրոնում մեկնարկած  «Եւրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրեայ միջազգային համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրոյցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

«alikonline.ir»- Ապագայում մենք կունենանք ի նպաստ երկու երկրների համագործակցութիւնների ընդլայնում: Այս մասին Երեւանի ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների  կենտրոնում մեկնարկած  «Եւրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրեայ միջազգային համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրոյցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին: Գրում է «Tert.am»-ը:

«Հաշւի առնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի պաշտօնական հրաւէրը՝ Իրանի նախագահից մենք սպասելիքներ ունենք, որ հարցեր կը քննարկւեն Եւրասիական տնտեսական համագործակցութեան շրջանակներում, ինչպէս նաեւ 2 ղեկավարների հանդիպման ժամանակ կը քննարկւեն երկկողմ հետաքրքրութիւններ ներկայացնող հարցեր»,- ասաց դեսպանը:

«Իրանն է Հայաստանի եւ՛ առեւտրային եւ՛ ապրանքաշրջանառութեան եւ տնտեսական գործընկերը: Իրանի հետ համագործակցութիւնը Հայաստանի համար հնարաւորութիւն կը ստեղծի Պարսից ծոցից դէպի Սեւ ծով տանող ճանապարհի առնչութեամբ»,- նշեց նա:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։