Հա

Քաղաքական

30/09/2019 - 14:01

«ԱՄՆ-ի կողմից պատասխանատւութիւնից խուսափելը չի ​​արդարացնում եւրոպական կողմի պարտավորութիւնների չկատարումը». կառավարութեան խօսնակ 

Կառավարութեան խօսնակը ներկայացրել է  Հանրապետութեան նախագահի նիւեօրքեան այցի ձեռքբերումները: նշել է. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: 

«alikonline.ir»- Կառավարութեան խօսնակը ներկայացրել է  Հանրապետութեան նախագահի նիւեօրքեան այցի ձեռքբերումները: նշել է. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: «Հանրապետութեան նախագահի եւ Իրանի պատւիրակութեան այցը Նիւ Եօրք մեր երկրի ոչ միայն վերջին մէկ շաբաթւայ, այլեւ վերջին տարիներիմեր կարեւորագոյն իրադարձութիւններից էր:Այցը ուշադրութեան կենտրոնում յայտնւեց, այնպէս, որ ժողովուրդը պաշտօնական եւ ոչ պաշտօնական աղբիւրներից բազմաբովանդակ տեղեկութիւն ստացաւ այցի նշանակութեան եւ արդիւնքների մասին»,- լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ ասել է կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին՝ յաւելեով. «Այս այցի արդիւնքները շրջադարձային են լինելու Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան համար, եւ նոր ուղի են բացելու մեր երկրի համար»: Ըստ նրա՝ այցի հէնց սկզբից ԱՄՆ-ն օգտագործելով բոլոր լծակները, փորձեց մեկուսացնել նախագահին. «Սակայն, նրանց կամքին հակառակ, նախագահը յայտնւեց Գլխաւոր Ասամբլեայի առանցքում, եւ ՄԱԿ-ում նրա նստավայրն ամենաբազմայցն էր»,- նշել է կառավարութեան խօսնակը: Ռաբիին նիւեօրքեան այցի գլխաւոր ձեռքբերումն ահամարել է այն, որ հանրապետութեան նախագահի ցուցաբերած դիւանագիտական նախաձեռնութիւնների շնորհիւ յաջողւել է չէզոքացնել հակաիրանական մթնոլորտն ու մտադրութիւնները: «Նախագահը քաղաքական եւ դիւանագիտական նոր նախաձեռնութիւններով ներկայացաւ ՄԱԿ-ի ԳԱ-ին՝ ներկայացնելով «Յոյսի կոալիցիա» նախաձեռնութիւնը, որը կոչւած է պահպանելու հորմոզի նեղուցի եւ Պարսից ծոցի խաղաղութիւնը: Այն ապացուցեց, որ Իրանը մշտապէս առաջատար է դիւանագիտական լուծումների եւ նախաձեռնութիւնների ասպարէզում»,- ընդգծել է Ռաբիին՝ յաւելելով, որ նախաձեռնութիւնն ուղղւած չէ որեւէ երկրի դէմ, եւ Իրանը պատրաստ է բանակցելու դրա շուրջ: Անդարադռնալով դոկտ. Ռոհանիի՝ եւրոպական երկրների ղեկավարների հետ ունեցած բանակցութիւններին, Ռաբիին նշել է, որ նախագահը նրանց յստակ փոխանցել է, որ անընդունելի եւ անհասկանալի է նրանց կողմից պարտաւորութիւնների չկատարումը: «Նախագահը Նիւ Եօրքում նախազգուշացրել է եւրոպական առաջնորդներին, որ ԱՄՆ-ի պատասխանատւութիւնից խուսափելը չի արդարացնում Եւրոպայի անկարողութիւնն իր իրաւական պարտաւորութիւնները կատարելու համար»,- ասել է նա:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։