Հա

Քաղաքական

06/10/2019 - 14:50

Զարիֆ. «Եւրոպան ի վիճակի չէ Միջուկային գործարքից դուրս գալ»

«Եւրոպացիները եւ իրաւական եւ կարգավիճակային առումով ի վիճակի չեն Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալ»,- այս մասին շեշտել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - «Եւրոպացիները եւ իրաւական եւ կարգավիճակային առումով ի վիճակի չեն Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալ»,- այս մասին շեշտել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը կարծում է, որ Իրանի Միջուկային գործարքը համարւում է միջազգային պայմանագիր, որն հաստատւել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից, ինչն այնուամենայնիւ չխանգարեց ԱՄՆ-ի միջազգային օրէնքների շրջանցելուն:

«Եւրոպացիները թերացել են իրենց Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած գործողութիւնների իրականացման հարցում, ինչ-որ տեղ նրանք էլ ԱՄՆ-ից բացի խախտել են համաձայնագրի կէտերը»,- շեշտել է նախարար Զարիֆը:

ԱԳ նախարարը նկատել է, որ Իրանը առաջնորդւում է հէնց Միջուկային գործարքի պայմանագրի շրջանակում եւ կրճատումներն էլ արւում են հէնց նոյն կոնտեսքտում, սակայն նա կարծում է, որ եւրոպան այդպէս էլ չի կարող դուրս գալ համաձայնագրից իր իրավիճակով պայմանաւորւած:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։