Հա

Քաղաքական

07/10/2019 - 11:50

Զարիֆը հերքել է Թախթ Ռաւանչիի դէմ կենսաբանական ահաբեկչութեան վարկածը

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հերքել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչիի դէմ կենսաբանական ահաբեկչութեան վարկածը:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հերքել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչիի դէմ կենսաբանական ահաբեկչութեան վարկածը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Պարոն Թախթ Ռաւանչիի մօտ Նիւ Եօրք մեկնելուց յետոյ քաղցկեղ է ախտորոշւել: Նա Իրանում չգիտէր իր հիւանդութեան մասին:

Եթէ Նիւ Եօրք մեկնելուց առաջ տեղեկանայինք նրա հիւանդութեան մասին, կը սկսէինք բուժումն Իրանում, բայց հիւանդութիւնն ախտորոշւել է ԱՄՆ-ում: Նրան բուժող բժիշկը շեշտել է, որ անյապաղ պէտք է վիրահատութեան ենթարկւի:

Ըստ բժիշկի տեսակէտի՝ վիրահատութիւնը կատարւել է Նիւ Եօրքում: Պարոն Թախթ Ռաւանչին այժմ քիմիոթերապիա է անցնում»,- ասել է ԱԳ նախարարը՝ բացառելով նրա դէմ կենսաբանական ահաբեկչութեան վարկածը. «Հերքում եմ պարոն Թախթ Ռաւանչիի դէմ կենսաբանական ահաբեկչութեան վարկածը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։