Հա

Քաղաքական

07/10/2019 - 14:30

Ռաբիի. «Կեղծ պրոպագանդայի տարածումն իրանցի եւ իրաքցի ժողովրդի միջեւ պառակտում չի կարող մտցնել»

Իրանի Իսլ. Հանրապետութեան կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրոյցում իր աջակցութիւնն է յայտնել իրաքցի ժողովրդին յստակեցնելով որ՝ ոչ մէկ չի կարող կեղծ պրոպագանդայի տարածման միջոցով իրանցի եւ իրաքցի բարեկամ ժողովրդի միջեւ պառակտում մտցնել:

«alikonline.ir» - Իրանի Իսլ. Հանրապետութեան կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրոյցում իր աջակցութիւնն է յայտնել իրաքցի ժողովրդին յստակեցնելով որ՝ ոչ մէկ չի կարող կեղծ պրոպագանդայի տարածման միջոցով իրանցի եւ իրաքցի բարեկամ ժողովրդի միջեւ պառակտում մտցնել: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ռաբիին պարզաբանել է, որ կառավարութեան կարեւորագոյն քաղաքական եւ ռազմավարական առաջնահերթութիւններից համարւում է հարեւան երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնումը:

Ըստ Ալի Ռաբիի՝ «Յոյս»-ի կառավարութեան հարեւանների հետ յարաբերութիւնների ընդլայնման քաղաքական վճռականութիւնը եւ կամքը կարելի էր նկատել հէնց ԵԱՏՄ խորհրդաժողովի շրջանակում Հանրպետութեան նախագահի Հայաստան իրականացրած այցի առանցքում, որին մասնակցում էին 6 հարեւան երկրներ:

Նա համոզւած է, որ Հանրապետութեան նախագահի հայաստանեան այցը ունէր տարածաշրջանային ամենատարբեր ոլորտներում առանցքային կարեւորութիւն եւ այն կը նպաստի հարեւան երկրների հետ քաղաքական պատասխանատւութեան, տնտեսա-հասարակական նշանակութեան հիմնահարցերի լուծմանը:

«Մենք ցանկանում ենք մեր բոլոր հարեւանների հետ յարաբերութիւններն ընդլայնել»,- նշել է Ռաբիին յաւելելով, որ հարեւան երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնումը, միայն չի սահմանափակւում ԵԱՏՄ երկրների շրջանակում:

Կառավարութեան խօսնակն անդրադառնալով Իրաքում տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդութիւններին յստակեցրել է, որ չպէտք է թոյլ տալ, որպէսզի քաղաքացիական բողոքի ակցիաները օտար ուժերի կողմից շահարկման առիթ դառնայ, այնուամենայնիւ նա յաւելել է. «Իրաքեան իշխանութիւնները հաւաստիացրել են, որ խաղաղ ցուցարարների դէմ բռնութիւն չի գործադրւել»:

Ալի Ռաբիին համոզւած լինելով, որ իրաքեան ժողովուրդն ու իշխանութիւնները ունակ են՝ հէնց երկրի կայուն պետականութեան շրջանակում դիմակայելու ցանկացած մարտահրաւէրի իր զօրակցութիւնն է յայտնել իրաքցի բարեկամ ժողովրդին յաւելելով, որ կողծ պրոպագանդայի տարածման միջոցով իրանցի եւ իրաքցի բարեկամ ժողովրդուրդների միջեւ պառակտում մտցնելն անհնար է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։