Հա

Քաղաքական

09/10/2019 - 09:00

Չմիաւորւած երկրների շարժման անունից՝ Իրանը մերժել է երկրների դէմ ուժի գործադրումը ահաբեկչութեան դէմ պայքարի պատրւակով

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչութիւնը՝ Չմիաւորւած երկրների շարժաման անունից դատապարտել է ահաբեկչութիւնն իր բոլոր ձեւերով՝ նշելով, որ ահաբեկչութեան դէմ պայքարը չպէտք է պատրւակ դառնայ երկրների դէմ ուժ գործադրելու համար. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

«alikonline.ir»- ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչութիւնը՝ Չմիաւորւած երկրների շարժաման անունից դատապարտել է ահաբեկչութիւնն իր բոլոր ձեւերով՝ նշելով, որ ահաբեկչութեան դէմ պայքարը չպէտք է պատրւակ դառնայ երկրների դէմ ուժ գործադրելու համար. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

Ալի Նասիմ Ֆարը ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 6-րդ յանձնաժողովի՝ ահաբեկչութեան դէմ պայքարի թեմայով նսիտի ժամանակ յայտարարել է, որ Չմիաւորւած երկրների շարժումը լիովին դատապարտում եւ մերժում է ահաբեկչութիւնը, որպէս յանցաւոր գործողութիւն իր բոլոր ձեւերով եւ միջոցներով: «Այս գործողութիւնը որեւէ մէկի կողմից, որտեղ էլ որ լինի, անկախ դրա զոհերից եւ կառավարութիւնների միջամտելու կամ չմիջատելու փաստից, դատապարտելի է»,- ասել է իրանցի դիւանագէտը՝ յաւելելով. «Չմիաւորւած երկրների շարժումը վերահաստատում է, որ ահաբեկչական գործողութիւնները միջազգային իրաւունքի յստակ խախտում են, ներառեալ միջազգային հումանիտար իրաւունքը եւ մարդու իրաւունքները, մասնաւորապէս՝ կեանքի իրաւունքը, ինչը խաթարում է մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների լիարժէք իրագործումը»:

Ըստ նրա՝ նման գործողութիւնները վտանգում են երկրների տարածքային ամբողջականութիւնն ու կայունութիւնը, ինչպէս նաեւ՝ ազգային, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութիւնը: Լեգիտիմ կամ սահմանադրական կառավարութիւնների ապակայունացումը եւ կառավարութիւնների քաղաքական միասնութիւնը ազդում են ազգերի կայունութեան եւ հասարակութիւնների հիմքերի վրայ, եւ կործանարար հետեւանքներ է ունենում տնտեսութիւնների եւ սոցիալական զարգացման վրայ, որոնք ոչնչացնում են ազգերի ֆիզիկական եւ տնտեսական ենթակառուցւածքները: 

«Չմիաւորւած երկրների շարժումը վերահաստատում է իր յարգանքը բոլոր երկրների ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ քաղաքական անկախութեան վերաբերեալ՝ ՄԱԿ-ի կանոնադրութեան համաձայն»,- նշել է Նասիմ Ֆարը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։