Հա

Քաղաքական

09/10/2019 - 14:20

«Կոչ ենք անում Թուրքիային վերանայել ընտրած ուղին». Հանրապետութեան նախագահ

Կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Սիրիայի հիւսիս-արեւելեան շրջանի զարգացումներին:

«alikonline.ir» - Կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Սիրիայի հիւսիս-արեւելեան շրջանի զարգացումներին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ Թուրքիան իր հարաւային սահմանների նկատմամբ ունի որոշակի մտահոգութիւններ, եւ դրանց փարատումը նրա իրաւունքն է, նախագահն ասել է. «Մենք հաւատում ենք, որ այս ուղղութեամբ պէտք է ընտրւի ճիշտ ուղի»:

«Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների գագթնաժողովին մենք յստակեցրել ենք, որ Սիրիայի հիւսիսային եւ Թուրքիայի հարաւային սահմաններում անվտանգային լուծումները հնարաւոր են միայն սիրիական բանակի ներկայութեամբ, եւ մենք պէտք է բոլոր պայմաններն ապահովենք սիրիական բանակի ներկայութեան համար այդ տարածքներում: Այլ երկրները եւս պէտք է օգնեն, եւ ամերիկացիները պէտք է հեռանան տարածաշրջանից, իսկ քրդերն այդ տարածքներում, որոնք, ի դէպ, իրենց հայրենիքն է, պէտք է միանան սիրիական բանակին»,- ասել է նախագահը՝ շեշտելով. «Այսօրւայ ընտրւած գործելաոճը եւ կուլիսներում կայացած պայմանաւորւածութիւնները ոչ մի օգուտ չեն բերելու տարածաշրջանին, եւ մենք կոչ ենք անում մեր բարեկամ եւ եղբայր Թուրքիայի կառավարութեանը, որ աւելի մեծ ուշադրութիւն ու համբերութիւն ցուցաբերի նման հարցերում, եւ վերանայի ընտրած ուղին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։