Հա

Քաղաքական

Հոկտեմբերի 1-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիին սպասում ենք Երեւանում։ Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ անդրադառնալով Իրան-Հայաստան յարաբերութիւններին։

Բոլորը պէտք է յարգեն Սիրիայի ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը: Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 16-ին, Անկարայում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման աւարտին կայացած մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Միջազգային

Թեհարնի եւ Մոսկւայի երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային յարաբերութիւններն ու համագործակցութիւնը համարելով բարեկամական, դրական եւ զարգացող, Իրանի եւ Ռուսաստանի նախագահները շեշտել են յարաբերութիւնների զարգացմանը եւ խորցամնն ուղղւած ջանքերի անհրաժեշտութիւնը:

Published in Իրան

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ սեպտեմբերի 16-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Published in Իրան

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ երեկոյեան մեկնել է Անկարա, մասնակցելու Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հերթական հանդիպմանը:

Published in Իրան

«Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնները անհնար է Իրանի դէմ կիրառւող պատժամիջոցների առկայութեան պայմաններում»,- այս մասին երէկ սեպտեմբերի 11-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ ունեցած հեռախօսազրոյցի ժամանակ շեշտել է Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանին:

Published in Իրան

«ԱՄՆ-ն պէտք է դադարեցնի կիրառել առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը»,- այս մասին այսօր սեպտեմբերի 11-ի կառավարութեան նիստի ժամանակ շեշտել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Իրան

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երկրի եռեակ ուժերի ղեկավարների հերթական հանդիպման աւարտից յետոյ յայտարարել է, որ Իրանը՝ Միջուկային գործարքով սահմանւած իր պարտաւորութիւնների կրճատմանն ուղղւած երրորդ քայլը կիրականացնի ուրբաթ օրւանից:

Published in Իրան

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իրանի եւ Եւրոպական երկրների միջեւ ընթացող բանակցութիւնների ընթացքը դրական է գնահատել, միեւնոյն ժամանակ նշելով, որ կողմերը դեռեւս վերջնական համաձայնութեան չեն եկել, չնայած տարաձայնութեան առարկայ խնդիրների կարեւոր մասը լուծւել է:

Published in Իրան

ԱՄՆ-ի հետ բանակցելու որոշում չենք ունեցել եւ չունենք: Եղել են բազմաթիւ առաջարկներ, բայց մեր պատասխանը միշտ եղել է բացասական: Այս մասին այսօր՝ խորհրդարանում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Իրան
Էջ 1, 79-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։