Հա

Քաղաքական

16/04/2016 - 12:20

Արցախի հայոց թեմի առաջնորդ.- «Արցախի հոգեւորականութիւնը եթէ զէնք է վերցնում, ապա այն անում է Հայրենիքի պաշտպանութեան եւ ժողովրդի պատիւը պահպանելու նպատակով»

Սրբազան Հայրը խօսելով դիրքերում իրավիճակին վերհսկող 18-20 տարեկան երիտասարդների մասին, իր հիացմունքն արտայայտելով նշեց, որ մեր երիտասարդ ու անձնազոհ մարտիկները, որոնք բոլորին հիացրեցին իրենց քաջութեամբ ու ընկան յանուն Հայրենիքի ու ընկերոջը փրկելուն, նրանք բոլորը՝ մեր եկեղեցու սուրբ նահատակներն են:

«ԱԼԻՔ», Ստեփանակերտ - Երէկ, ուրբաթ, ապրիլի 15-ին, Արցախի մայրաքաղաք՝ Ստեփանակերտի «Artsakh Park» հիւրանոցի ընդունարանում, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսեանի եւ «Ալիք» օրաթերթի լրագրողի հանդիպումը, որտեղ Սրբազան Հայրը պատասխանելով օրաթերթիս յուզող հարցերին յատուկ կարեւորութեամբ անդրադարձ կատարեց ադրբեջանի հոգեւորականութեան կեցւածքին եւ նշեց, որ նրանք նոյնպէս դէմ են պատերազմի արհաւիրքին, յաւելելով, որ հաստատապէս նոյն կարծիքի են նաեւ զոհւած երիտասարդների ծնողները, սակայն, ցաւօք, նրանցից եւ ոչ մէկն այս հարցում որոշումներ ընդունողը չէ ադրբեջանում, այլ կաշառակեր ու բռնապետական իշխանութիւններն են, որ կրակի են մատնում բոլորին:
Արցախեան շարժման առաջին իսկ օրւանից պատերազմն իր մաշկի վրայ ճաշակած Սրբազան Հայրը մեր այն հարցին, թէ որն է Հայոց Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը կապւած հոգեւոր հայրերի զէնք վերցնելուն ու առաջնագիծ մեկնելուն, պատասխանեց. «Երբ դա կատարւում է յանուն հայրենի հողի ու ընտանիքի պատիւը փրկելու, ապա հէնց Աստծու խօսքն ու օրէնքն է, որ խօսելու է: Մենք այստեղ իրաւունք չունենք սասանւելու, քանի որ թիկուքում՝ Մայր Հայաստանը կայ: Պէտք է Մասիսի պէս կանգուն լինենք, որ չվնասւի Մայր Հայաստանը: Հայոց սահմանն այսօր սկսւում է Արցախով: Աստւածաշունչն այս մասին ասում է, որ Քրիստոսը յայտնեց՝ վաճառիր քո վերջին բաճկոնդ, սուր գնի՛ր... Յիսուսն է ասում, կեանքդ ու հաւատքդ պահելու համար, որ երբ ձեր ընտանիքի վրայ ձեռք են բարձրացնում դուք պաշպանւելու հնարաւորութիւն ունենաք»:
Սրբազան Հայրը խօսելով դիրքերում իրավիճակին վերհսկող 18-20 տարեկան երիտասարդների մասին, իր հիացմունքն արտայայտելով նշեց, որ մեր երիտասարդ ու անձնազոհ մարտիկները, որոնք բոլորին հիացրեցին իրենց քաջութեամբ ու ընկան յանուն Հայրենիքի ու ընկերոջը փրկելուն, նրանք բոլորը՝ մեր եկեղեցու սուրբ նահատակներն են:


ՀԱՏԻՍ, Արցախից յատուկ «Ալիք»-ի համար:
«ԱԼԻՔ» - Հարցազրոյցն ամբողջութեամբ կը ներկայացնենք մեր առաջիկայ համարներից մէկում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։