Հա

Հասարակական

Ապրիլի 22-ի երեկոյեան, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Երէց եւ Արւեստից բաժանմունքների նախաձեռնութեամբ՝ «Սուքերեան» սրահում տեղի ունեցաւ Հայոց Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցին նւիրւած գեղարւեստական միջոցառում:
Սկաուտները իրենց մոմերով մուտք գործեցին սրահ եւ «Նայիրի» մանկա-պատանեկան երգչախումբը կատարեց «Մեր Հայրենիք»-ը:

Published in Համայնք

«Վաչիկ Ղարաբէգեան» սրահում Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութիւնը իր հերթական հաւաքի ժամանակ կազմակերպել էր Արցախեան թեմայով վերլուծական երեկոյ՝ կլոր սեղանի ձեւաչափով, որտեղ միութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը հարցեր էր ուղղում հրաւիրւածներին՝ Արցախում վերջին օրերի իրադարձութիւնների մասին:

Published in Համայնք

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական հերթական հանդիպումը տեղի ունեցաւ սոյն թւականի երկուշաբթի, մարտի 7-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: Ծրագրում նախատեսւել էր դասախօսութիւն՝ «ՀՀ Սահմանադրութեան բարեփոխումները» թեմայով, որի համար հրաւիրւել էր շրջանիս Հայ Դատի յանձնախմբի նախագահ եւ «Ալիք» օրաթերթի խմբագրական կազմի անդամ՝ Արամ Շահնազարեանը:

Published in Համայնք
Երեքշաբթի, 15 Մարտի 2016 13:10

Քէօսա Պինպաշիի մարգարէութիւնը

Հայ ազգային ազատագրական պայքարի պատմութեանը ծանօթ անձանց համար յայտնի դէմք է թուրք զօրավար Քէօսա Պինպաշին:
19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Բիթլիսի նահանգի ամենաժողովրդական դէմքը հասկանալի պատճառներով, մեզ՝ հայերիս մօտ հիմնականում բացասական տրամադրութիւն է առաջացնում:

Published in Դիտանկիւն
Երկուշաբթի, 07 Մարտի 2016 13:10

«Zaman»-ի սկանդալի պատրւակով

Ա- «Թուրքիայում, մամուլի ազատութեան ամօթալի օրը». այսպէս է մեկնաբանել «Zaman» օրաթերթի գլխաւոր խմբագիր Աբդուլհամիդ Բիլիջին, պարբերականի կառավարման համար հոգաբարձուներ նշանակելու մասին Ստամբուլի 6-րդ քրէական դատարանի որոշումը, որը փաստացի նշանակում է թուրքական մամուլի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մէկի բռնազաւթումը՝ կառավարութեան կողմից:

Published in Դիտանկիւն
Շաբաթ, 05 Մարտի 2016 12:50

Լարւածութիւնը մեղմելու փորձ

Պաշտօնական երկօրեայ այցով Թեհրան է ժամանել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն: Այցը կայանում է թուրք-իրանական առանց այդ էլ լարւած յարաբերութիւնների սրման ֆոնին:
Ակնյայտ է, որ Թեհրանում Մերձաւոր Արեւելքի երկու խոշորագոյն խաղացողները քննարկելու են տարածաշրջանային հիմնախնդիրները՝ հիմնականում սիրիական հակամարտութեան զարգացումները՝ մարտի 9-ին Ժնեւում կայանալիք խաղաղ բանակցութիւնների նախօրէին:

Published in Դիտանկիւն
Երկուշաբթի, 29 Փետրւարի 2016 13:50

Վստահութեան քւէն արժեւորելու ժամանակը

Չափաւորականութեան ոտնաձայնը խորհրդարանում. սա է տպագիր ու էլեկտրոնային գրեթէ բոլոր զանգւածային լրատւամիջոցների արձագանգը՝ փետրւարի 26-ին կայացած ընտրութիւնների արդիւնքներին:
Տւեալների ամփոփումը վկայում են այն մասին, որ 10-րդ գումարման խորհրդարանում ուժերի յարաբերակցութեան էական վերադասաւորման ականատեսն ենք լինելու: Նոր խորհրդարանը մեզ է ներկայանում նոր հանդերձանքով:

Published in Դիտանկիւն
Կիրակի, 28 Փետրւարի 2016 12:10

Չափաւորականութեան յաջողութիւնը

Ներքին գործերի նախարարութեան Կենտրոնական ընտրական յանձնաժողովում շարունակւում են Իսլ. խորհրդարանի 10-րդ եւ Բանիմացների խորհրդի 5-րդ շրջանների ընտրութիւնների արդիւնքները:
Այսօր առաւօտեան, ժամը 8:00-ի տւեալներով, ամփոփւել են խորհրդարանական ընտրութիւնների 61 ընտրատարածքի աւելի քան 33 մլն. քւէաթերթիկների տւեալները:

Published in Քաղաքական
Չորեքշաբթի, 24 Փետրւարի 2016 11:10

ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ

Ինչ եմ ակնկալում խորհրդարանի մեր պատգամաւորներից:
Անշուշտ, Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորների գործունէութեան առանցքը պէտք է կազմի իրանահայ համայնքին յուզող հարցերն ու հիմնախնդիրները: Այս մասին երկու կարծիք լինել չի կարող: Նոր խօսք ասած չեմ լինի, եթէ նշեմ այդ համատեքստում այն կարդինալ խնդիրները, որոնք ըստ իս պէտք է վեր հանւեն մեր պատգամաւորների կողմից:

Published in Համայնք
Երեքշաբթի, 23 Փետրւարի 2016 12:40

Ինչ է փնտրում Ալիեւը Թեհրանում

Այսօր պաշտօնական այցով Թեհրան է ժամանել Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը: Այցի նախօրէին, իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ այցի ընթացքում նախատեսւում է ստորագրել երկկողմ համագործակցութեան 10 համաձայնագիր:
Սակայն, անզէն աչքով անգամ ակնյայտ է, որ Ալիեւի այցն Իրան համագործակցութեան 10 համաձայնագրերից բացի, հետապնդում է չափազանց լուրջ, ռազմավարական նշանակութեան հեռահար նպատակներ:

Published in Դիտանկիւն

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։