Հա

Հասարակական

09/04/2012 - 11:18

alt«Yerkirmedia.am» - ԱՄՆ-ի կոնգրեսի Հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնին են միացել Ներկայացուցիչների պալատի աւելի քան 30 անդամներ՝ արձագանգելով Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին տրամադրւող ֆինանսական աջակցութիւնն աւելացնելու կոչին:
Աւելի վաղ օրէնսդիրներին ուղղւած նամակում Փալոնը նաեւ կոչ էր արել նպատակային յատկացումներ անել Ջաւախքի, նաեւ՝ Միջին Արեւելքից տեղահանւած հայ ազգաբնակչութեան համար:

Փալոնի նամակում տեղ գտած առաջնային պահանջներն են՝ հինգ միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղին, Վրաստանին տրամադրւող գումարի առնւազն 10 տոկոսը յատկացնել Ջաւախքում աշխատատեղեր ստեղծելուն, 50 միլիոն դոլարի տնտեսական օգնութիւն՝ Հայաստանին, նաեւ՝ Ադրբեջանին տրամադրւող օգնութեան նւազեցում: Փալոնը նաեւ առաջարկել է աշխատել՝ վերացնելու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու եւ հաղորդակցւելու խոչընդոտները, կոչ արել ապահովել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ներգրաւումը:

 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։