Հա

Հասարակական

09/04/2012 - 10:44

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացրել է, որ մարտի 22-24-ը ՀՅԴ «Արամ Մանուկեան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական միութիւնների վարչութիւնների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողովը:

alt

Խորհրդաժողովին մասնակցում էին 12 երկրներից Երեւան ժամանած ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական միութիւնների բարձրագոյն մարմինների թւով 25 ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի բացումը տեղի ունեցաւ Եռաբլուրում, որտեղ մասնակիցները ծաղկեպսակ տեղադրեցին իրենց կեանքը Հայրենիքին նւիրաբերած մարտիկների շիրիմներին:
Այնուհետեւ յաջորդ օրը մասնակիցներն այցելեցին ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպեցին ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանի հետ, որը ներկայացրեց խմբակցութեան գործունէութիւնը եւ պատասխանեց մասնակիցներին յուզող հարցերին՝ մասնաւորապէս Հայաստանից տեղի ունեցող արտագաղթի, սոցիալական-տնտեսական հիմնախնդիրների եւ այլնի վերաբերեալ:
Այցելութեան շրջագծում տեղի ունեցաւ հանդիպում նաեւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի Երիտասարդական խորհրդարանի անդամների հետ, որի քննարկման հիմնական նիւթը Սփիւռք-Հայաստան երիտասարդական կառոյցների հաւանական համագործակցութիւնն էր:
Ժողովն ունկնդրեց միութիւնների անցնող մէամեայ գործունէութեան զեկոյցները, անդրադարձաւ միութիւնների ձեռքբերումներին եւ բացթողումներին, քննարկեց ՀՅԴ Երիտասարդականի առջեւ ծառացած մարտահրաւէրները եւ համաձայն ՀՅԴ Երիտասարդականի հայեցակարգի եւ քառամեայ ռազմավարական նպատակների մշակեց գործունէութեան ծրագիր՝ հիմքում ունենալով քաղաքացիական հասարակութեան ձեւաւորման ու երկրի հզօրացմանը նպաստող աշխատանքներ:

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
ayf.am

 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։