Հա

Հասարակական

05/04/2012 - 12:46

altԲուէնոս Այրէս, «Արմենիա» - Մարտի 24-ին Արգենտինայում յիշատակւեց Ճշմարտութեան եւ արդարութեան յիշողութեան օրը՝ նշւելով 1976-ից 1983 թւականների միջեւ երկրում տեղի ունեցած զինւորական բռնատիրական կառավարութեան զոհ գնացած նահատակների յիշատակը՝ արգենտինեան պատմութեան ամենամութ էջերից մէկը: Այս թւականի 36-րդ տարելիցի առիթով տեղի ունեցաւ քայլարշաւ, որն ուղղւեց մինչեւ Պլազա դէ Մաժօ հրապարակ՝ մարդու իրաւանց կազմակերպութիւնների, քաղաքական կուսակցութիւնների, ոչ-կառավարական կազմակերպութիւնների եւ հոծ բազմութեան մասնակցութեամբ:

Հայ համայնքը եւ մասնաւորապէս ՀՅԴ «Արմենիա» Եիտասարդական միութեան երիտասարդները գործօն մասնակցութիւն բերեցին այս քայլարշաւին եւ ձեռնարկին՝ Արգենտինայի այլ համայնքների կողքին: Այս առիթով արգենտինահայ երիտասարդները քայլեցին՝ պաստառներ պարզելով, որոնց վրայ կարդացւում էր «Երկու 24 (մարտի 24 եւ ապրիլի 24)՝ նոյն պայքարը» նշանաբանը: Միաժամանակ, անցորդներին բաժանւեցին թռուցիկներ՝ համեմատելով այս երկու թւականների նշանակութիւնը, ինչպէս եւ՝ ոճրագործ հեղինակների ծրագրերը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։