Հա

Հասարակական

04/04/2012 - 13:55

altՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի նախագահութեամբ վերջերս կայացաւ Հայ լրագրողների 6-րդ համաժողովի գործադիր մարմնի անդրանիկ նիստը, որին համացանցի միջոցով մասնակցեցին նաեւ գործադիր մարմնի սփիւռքեան անդամները՝ «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը (Լիբանան), «Արմինիըն միրոր սփեքթէյթըր» շաբաթաթերթի խմբագիր Յակոբ Վարդիվառեանը (ԱՄՆ), «Նոր Յառաջ» երկօրեայ թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանը (Ֆրանսիա) եւ «Նոյեւ կովչեգ» ամսաթերթի գլխաւոր խմբագիր Գրիգոր Անիսոնեանը (Ռուսաստան):

Ողջունելով ներկաներին՝ Հ. Յակոբեանը կարեւորեց, որ նախապէս կազմւած ժամանակացոյցով հետեւողականօրէն կեանքի են կոչւում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում կայացած Լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում հնչած առաջարկները, մշակւում եւ իրականացւում են ծրագրեր եւ միջոցառումներ՝ բարձրացւած հիմնախնդիրների լուծման ուղղութեամբ:
Հ. Յակոբեանն անդրադարձաւ Ֆրանսիայում եւ Լիբանանում կայացած հայ լրագրողների տարածաշրջանային հաւաքհանդիպումներին, ԱՄՆ այցի ընթացքում հայկական լրատւամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը, նշեց, որ ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ Լրատւամիջոցների համահայկական ընկերակցութեան համատեղ ծրագրով իրականութիւն է դարձել Լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում հնչած եւս մէկ առաջարկ. յաջողութեամբ մեկնարկել է Արցախի լրագրողների մասնագիտական որակաւորման բարձրացման նպատակով կազմակերպւած հեռավար դասախօսութիւնների շարքը:
Շ. Գանտահարեանը, Հ. Վարդիվառեանը, Ժ. Չոլաքեանը եւ Գ. Անիսոնեանը ներկայացրեցին Հայ լրագրողների 5-րդ համաժողովից յետոյ զանգւածային լրատւամիջոցների հիմնախնդիրների լուծման ուղղութեամբ իրենց տարածաշրջաններում կատարւած աշխատանքները, հանդէս եկան նոր առաջարկներով:
Հայաստանի Ժուռնալիստների միութեան նախագահ Ա. Գէորգեանը եւ Լրատւամիջոցների համահայկական ընկերակցութեան նախագահ Տ. Յարութիւնեանը համառօտ ներկայացրեցին կատարւած աշխատանքների հայաստանեան հատւածը: Ա. Գէորգեանն առաջարկեց նախատեսւող ծրագրերում ներգրաւել նաեւ Սփիւռքի օտարագիր հայ լրագրողներին, համագործակցել արտասահմանեան հեղինակաւոր լրատւամիջոցների լրագրողների հետ:
Նիստի ընթացքում քննարկւեցին այս տարի կազմակերպւելիք Հայ լրագրողների 6-րդ համահայկական համաժողովին, Սփիւռքի լրագրողների ամառային դպրոցին, «Հայապահպանութեան գործում ունեցած նշանակալի աւանդի համար», «Լաւագոյն հայկական լրատւամիջոց» մրցոյթի նախապատրաստական աշխատանքներին, «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցոյթին առնչւող եւ այլ հարցեր:
Գործադիր մարմինը հաստատեց Լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի խորագիրն ու ժամկէտը: «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը կը կայանայ 2012 թ. հոկտեմբերի 4-6-ը: Կարող են մասնակցել Հայաստանի եւ Սփիւռքի լրատւամիջոցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, օտար լրատւամիջոցներում աշխատող հայ լրագրողներ:
Նիստում քննարկւեց նաեւ «Հայապահպանութեան գործում ունեցած նշանակալի աւանդի համար» «Լաւագոյն հայկական լրատւամիջոց» մրցոյթի մրցութային յանձնաժողովի կազմը:
Գործադիր մարմինը որոշեց յաջորդ նիստը գումարել մայիսի վերջում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։