Հա

Հասարակական

10/06/2014 - 13:20

Կինեմատոգրաֆների եւ ռեժիսորների տօնական երեկոն մեկնարկեց Վարուժ Քարիմ-Մասիհիի մեծարանքով

Երեկոն, որով մեծարւեցին նաեւ իրանական ֆիլմաշխարհի մի քանի ռեժիսորներ եւ գործիչներ, թափով մեկնարկեց Բահրամ Բէյզայիի յղած ուղերձով, որն ուղղւած էր «Թարդիդ» եւ «Փարդէյէ ախար» ֆիլմերի հեղինակ Վարուժ Քարիմ-Մասիհիին:

Վարուժին յղած Բահրամ Բէյզայիի յատուկ ուղերձով բացումը կատարւեց Կինեմատոգրաֆների 7-րդ տօնի


«ԱԼԻՔ» - Երեկոն, որով մեծարւեցին նաեւ իրանական ֆիլմաշխարհի մի քանի ռեժիսորներ եւ գործիչներ, թափով մեկնարկեց Բահրամ Բէյզայիի յղած ուղերձով, որն ուղղւած էր «Թարդիդ» եւ «Փարդէյէ ախար» ֆիլմերի հեղինակ Վարուժ Քարիմ-Մասիհիին: Նա (Բէյզային) իր հեռախօսային ուղերձով շնորհաւորելով Վարուժին՝ իր կտրած ճանապարհի կապակցութեամբ, ասաց. «Ողջոյն՝ բարի Վարուժին, ողջոյն նրանց, ովքեր Վարուժին մեծարում են եւ ողջոյն կինոյին, երբ իսկապէս ուզում է կինօ լինել»:
Նոյն ուղերձով նա նշել է, որ այսօր պէտք չէ մտածել չանցած ճանապարհի ու չնկարած ֆիլմերի մասին, պէտք է միայն մտածել այն մասին, որ ռեժիսորի համար մեծագոյն մեծարանքը նոր ֆիլմ նկարելը կարող է լինել:
Նա կարեւորելով նշել է, որ լաւագոյն ռեժիսորի մեծարումը լաւագոյն կինոյի մեծարումը կարելի է համարել: «Եւ ինչու չսպասեմ քո նկարած նոր ֆիլմերին»,- ասել է Բէյզային, - գրել է ԻՍՆԱ-ն:
Այս առիթով Վարուժ Քարիմ-Մասիհիի մասին պատրաստւած մի տեսանիւթ է ցուցադրւել, որտեղ Վարուժի ֆիլմերի եւ նրա թեթեւ ձեռքով կատարւած մոնտաժների մասին արտայատւել են Մոջալալը, Քիումարս Փուրահմադը, Դարիւշ Ֆարհանգը, Օմիդ Ռոհանին, Փուրհոսէյնին եւ մի շարք կինոյի այլ գործիչներ:
Այս առիթով Աթիլա Փեսիանիի եւ Մանուչեհր Շահսաւարիի միջոցով Վարուժ Քարիմ-Մասիհիին յանձնւեց նաեւ մի յուշանւէր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։