Հա

Հասարակական

09/05/2016 - 10:20

ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 1)

Դիրքեր մեկնելը իւրաքանչիւր անչափահաս արցախցու երազանք լինելուց բացի նաեւ հանդիսանում է «երկիրը՝ երկիր դարձած»-ի իրական մարմնաւորումը:
Արցախի քաղաքներում, յատկապէս այս օրերին, հիմնականում երեւելի են կանայք, երեխաները, եւ տարեցների սպասող հայեացքները: Մի կին, ով զբաղւում է բանջարեղէնի վաճառքով կատակով լեզւին է տալիս «հազիւ քաղաքը գեղեցկացել է...» լայն ժպիտ է գոյանում դէմքիդ ու ինքն էլ քեզնից է փախցնում հայեացքը:

Քաղաքը խօսում է կարօտի ձայնով

Լուսանկարները եւ տեքստը՝ ՀԱՏԻՍԻ

(Մաս առաջին)

 

«ԱԼԻՔ», Ստեփանակերտ, Թեհրան - Կէս կատակ կէս լուրջ մի ասացւածք կայ՝ Աստւած գիւղը ստեղծեց, իսկ մարդը՝ քաղաքը... իսկ քաղաքակիրթ դարձած մարդը, երբ յանուն շահերի ու սեփական նկրտումների, սկսեց քաղաքներ աւերել, ոչ գիւղը մնաց, ոչ էլ քաղաքը, ոչ հաւատք, ոչ էլ բարոյականութիւն...
Արցախեան քառօրեայ պատերազմի հետքերով կատարւած օրաթերթիս լուսանկարչի այցով Արցախ, առաջինը բացայայտւել սկսւեց արցախցու քաղաքային կեանքն ու առօրեան, որը հասկանալիօրէն կրում է նաեւ ընդգծւած կանացի բնութագիր: Պատերազմն է թելադրում այդպէս: Տղամարդիկ հանգիստ մտքով են մարտական առաջադրանքն իրականացնում դիրքերում: Երկար ժամանակ պէտք չեղաւ զբաղւել այս հարցով, որպէսզի ընկալելի դառնան պատճառները:
160509e01aՊատերազմը լուսանկարելու համար անպայման չէ, որ դիրքերի լուսանկարներով ու պատմութիւններով խօսել: Հեռաւոր շրջաններում ու գիւղերում ապրող գիւղացու յոյզերը, մայրաքաղաքում քաղաքային աւտոբուսը վարող կինը, նոյնիսկ վարորդների պակասի պատճառով յաճախակի դարձած քաղաքային երթուղիների բանուկ վիճակը նոյնպէս կարող են խօսել պատերազմի հետքերի մասին:
Այսպիսով ընթերցողի առջեւ բացւող այս յուշագրութիւնը հիմնականում կրելու է այդօրինակ մօտեցումներով դրւագների փաթեթ, որով լրագրողի արտօնեալ վիճակով փորձ է արւել արդէն իսկ խիստ վերահսկւող միջավայրը առանց որեւէ ռազմական նշանակութիւն ունեցող յատկանշերի ներկայացմամբ, կիսել ընթերցողի հետ:

 

Դիրքեր մեկնելը իւրաքանչիւր անչափահաս արցախցու երազանք լինելուց բացի նաեւ հանդիսանում է «երկիրը՝ երկիր դարձած»-ի իրական մարմնաւորումը:
160509e01bԱրցախի քաղաքներում, յատկապէս այս օրերին, հիմնականում երեւելի են կանայք, երեխաները, եւ տարեցների սպասող հայեացքները: Մի կին, ով զբաղւում է բանջարեղէնի վաճառքով կատակով լեզւին է տալիս «հազիւ քաղաքը գեղեցկացել է...» լայն ժպիտ է գոյանում դէմքիդ ու ինքն էլ քեզնից է փախցնում հայեացքը: Պատմում է, թէ արցախեան շարժման մեկնարկային պատերազմում զոհւեց նրա անդրանիկ որդին... ու էլ չի շարունակում: Չգիտես ոնց անել: Չէ որ յարմարագոյն պահն է լուսանկարելու համար, սակայն, կայ չէ՞, էտիկա ու բարոյական սկզբունք... լուսանկարում եմ, սթափւում ու շարունակում է ասելով, որ այժմ իր թոռն է շարունակում հօրեղբօր ճանապարհը, դիրքերում է: «Երէկ մի ժամով տուն եկաւ, լողացաւ՝ գնաց...»:
Զոհւած ազատամարտիկի մօր տւած խնձորը կծելով իջնում ես յորդառատ անձրեւի հարւածից սպիտակացած մայթով:
160509e01cՍտեփանակերտում այնքան էլ շատ չեն Արցախը խորհրդանշող դրօշների ներկայութիւնը: Քաղաքը կարծես կարիքը չունի խորհրդանիշերով՝ էութիւն ապահովել: Մարդիկ, բոլորը, գիտեն թէ ուր եւ ինչի են կոչւած:
Այդպէս քո այստեղ լինելն էլ աւելի է աչքի ընկնում: Բոլորը ժպտում ու անցնում են կողքովդ: Մէկ-մէկ էլ հարցնում՝ որ մութն ընկաւ՝ բա ուր ես մնալու,... այսպէս հարազատ թւացողի հետ հարազատ է քաղաքը:
Փորձում ես սեւեռւել՝ քաղաքային կեանքը պատերազմական իրավիճակներում թեմայի վրայ, լուսանկարելով արցախցու առօրեան:
Ամէն բան առաւել հետաքրքիր է դառնում, երբ նկատում ես, թէ ոնց յայտնւեցիր վերահսկողութեան տակ: Քաղաքը տէր ունի: Մօտեցող երիտասարդի հայեացքը խօսում է այն մասին, որ էսա քեզ հարցեր պիտի տայ:
Բարեւում է, ու ներկայանում: Փաստաթղթեր չի ստուգում:
160509e01dՀարցնում է ով լինելուդ մասին: Զանգում բաժին ու ինձ էլ խնդրում սպասել:
Անձրեւը աւելին է վարարում: Մեքենան արգելակում է մեր առջեւում, ոստիկանութեան պաշտօնական համարանիշերով: Տեղաւորւում ենք մեքենայի նեղ բազմոցին, որ զրոյցը շարունակենք անձրեւից պաշտպանւած: Ստուգւում եմ, ապա ներկայանում փաստաթղթերով: Պարզաբանում է, թէ նորմալ ժամանակ նման բան լինել չէր կարող, եւ ներողութիւն խնդրում պատճառած անհանգստութեան համար:«Ուղղակի հիմա աւելին է պէտք զգուշանալ...»,- ասում է ու արդէն վարար անձրեւի տակ իջնում եմ մեքենայից արդէն աներեւոյթ դարձած ջրափոսերով լի փողոցում...
...Առջեւում Մարտակերտ մեկնող մեքենաներն են: Մի երկու ժամից մեքենան է լցւելու, իսկ դրանից կէս ժամ անց, երեւի, Աղդամի մատոյցներում լինեմ...
...Աղդամը, դամբարանադաշտ յուշող երբեմնի այս քաղաքի միակ կանգուն շինութիւնը պարսկական մզկիթն է, որը հեռւից գլուխ է բարձրացնում, ու ոնց որ իր բարձրացրած թեւերով հեռւից իր կողմն է կանչում հայեացքդ: Մզկիթը նոյնիսկ պատերազմի օրօք պահպանել է իր ամրակազմ կառոյցը: Նրա յարակից շինութիւններից միայն կիսափլատակներ են մնացել:
Մի քանի կիլոմետրից առաջնագծի դիրքերն են: Քառօրեայ պատերազմի ժամանակ հէնց այդ ուղղութիւններից կոյր կրակոցներն ու արձակւած արկերը տեղացին նաեւ Աղդամի ուղղութիւններով, որից բարեբախտաբար դեռ վնասներ չի կրել մզկիթը:

(Շար. 1)

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։