Հա

Հասարակական

03/07/2016 - 10:10

Չարենցի գործերն Իտալերէն է թարգմանել Պապին ամենամտերիմ հայը

Լեւոն Զեքիեանը համարւում է Հռոմի Պապի ամենամտերիմ հայը: Յայտնի է, որ անւանի հայագէտի ջանքերով է պատրաստւել Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու փաթեթը: Վերջերս Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Լեւոն Զեքիեանին նշանակել է «Մխիթարեան» միաբանութիւնում պապական պատւիրակ, իսկ աւելի վաղ կրկին Պապի կողմից հայ անւանի կրօնականը ծառայութեան էր անցել Թուրքիայում եւ նրան շնորհւել էր արքեպիսկոպոսի աստիճան:

Երեւան, «Արեւելք» - Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի նստավայրում ունեցած իր ելոյթում արտասանել է Եղիշէ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութիւնից մի հատւած: Չարենցի ստեղծագործութիւնները տարբեր ժամանակներում տարբեր հեղինակների կողմից թարգմանւել են իտալերէն, սակայն, ըստ գրականագէտների, չարենցեան լաւագոյն իտալերէն թարգմանութիւնը մնում է հայ ժամանակակից փիլիսոփայ, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լեւոն Զեքիեանի պատրաստած Quattro poesie di Y. Charents, In Canto d’Armenia. Yerg Hayastani, anno diciottesimo հրատարակութիւնը (1998): Հայր Լեւոն Զեքիեանը նաեւ հայերէնից եւ այլ լեզուներից իտալերէն բազմաթիւ այլ թարգմանութիւնների հեղինակ է: Նա տիրապետում է եօթ լեզւի:
Լեւոն Զեքիեանը համարւում է Հռոմի Պապի ամենամտերիմ հայը: Յայտնի է, որ անւանի հայագէտի ջանքերով է պատրաստւել Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու փաթեթը: Վերջերս Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Լեւոն Զեքիեանին նշանակել է «Մխիթարեան» միաբանութիւնում պապական պատւիրակ, իսկ աւելի վաղ կրկին Պապի կողմից հայ անւանի կրօնականը ծառայութեան էր անցել Թուրքիայում եւ նրան շնորհւել էր արքեպիսկոպոսի աստիճան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։