Հա

Հասարակական

14/01/2017 - 09:40

Այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի մահւան կապակցութեամբ՝ Արամ Ա կաթողիկոսը ցաւակցել է Իսլ. Յեղափոխութեան առաջնորդին

Այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի մահւան կապակցութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ցաւակցական նամակ է յղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէյիին:

«ԱԼԻՔ» - Այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի մահւան կապակցութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ցաւակցական նամակ է յղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէյիին:

Այս մասին տեղեկացնում է Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի կայքը:

Ցաւակցական նամակում Վեհափառ Հայրապետը յիշել է այաթ. Ռաֆսանջանիի հետ իր ունեցած երկու հանդիպումները՝ յատուկ ընդգծելով հանգուցեալի մեծ ներդրումը՝ իրանի յառաջադիմութեան եւ միջազգային յարաբերութիւնների զարգացման գործում:

Տեղեկացնենք նաեւ, որ Արամ Ա կաթողիկոսի անունից Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանն Անթիլիասի երկու միաբան հայրերի ընկերակցութեամբ այցելել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանին՝ անձամբ փոխանցելու Վեհափառ Հայրապետի ցաւակցութիւններն ու ցաւակցագիրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։