Հա

Հասարակական

05/04/2017

Երկրաշարժը ցնցել է Խորասան Ռազաւի նահանգը

Այսօր, տեղական ժամանակով՝ ժամը 10:40-ին երկրաշարժը ցնցել է Խորասան Ռազաւի նահանգի կենտրոնական եւ արեւելեան շրջանները:

«alikonline.ir» - Այսօր, տեղական ժամանակով՝ ժամը 10:40-ին երկրաշարժը ցնցել է Խորասան Ռազաւի նահանգի կենտրոնական եւ արեւելեան շրջանները:

Այն, սէյսմոլոգիական ցանցի կողմից գրանցւել է հիւսիսային լայնութեան 60.23 եւ արեւելեան երկայնութեան 35.83 աշխարհագրական տւեալներով, օջախի 10 կմ. Խորութեամբ, Մաշհադ քաղաքից 100 կմ. դէպի հարաւ Ֆարիման քաղաքի Ղալանդար Աբադ շրջանի Սեֆիդսանգ քաղաքում:

Էպիկենտրոնում, երկրաշարժի ուժգնութիւնը ռիխտերի սանդղակով կազմել է 6 մագնիտուդ:

Աւելի ուշ, գրանցւել են նաեւ 3-4.7 մագնիտուդ ուժգնութեամբ յետցնցումներ:

Իրանի շտապ օգնութեան ծառայութեան խօսնակ Մոջթաբա Խալեդին նշել է, որ դեռեւս չկան յստակ տեղեկութիւններ՝ հնարաւոր աւերածութիւնների եւ տուժածների վերաբերեալ. «Սակայն, հաշւի առնելով երկրաշարժի ուժգնութիւնը եւ այն հանգամանքը, որ այն տեղի է ունեցել երկնակեղեւին շատ մօտ, աւերածութիւնների հնարաւորութիւնը մեծ է»,- ասել է նա:

Ըստ նրա՝ Մաշհադի, Գոնաբադի եւ Թորբաթ Հէյդարիէ քաղաքների շտապ օգնութեան ծառայութիւններում յայտարարւած է առաջին կարգի պատրաստւածութեան վիճակ:

Յարակից լուրեր

  • Երկրաշարժ՝ Եասուջում
    Երկրաշարժ՝ Եասուջում

    Այսօր՝ առաւօտեան, ժամը 8:38-ին երկրաշարժ է գրանցւել Քոհքիլոյէ եւ Բոյրահմադի նահանգում:

  • Հզօր երկրաշարժը ցնցել է Թայւանը
    Հզօր երկրաշարժը ցնցել է Թայւանը

    Փետրւարի 6-ի ուշ երեկոյեան հզօր երկրաշարժը ցնցել է Թայւանի հիւսիս-արեւելեան ափերը:

  • Թեհրանը կրկին ցնցւեց
    Թեհրանը կրկին ցնցւեց

    Թեհրանի համալսարանի սէյսմոլոգիական ծառայութիւնը տեղեկացնում է, որ քիչ առաջ տեղական ժամանակով ժամը 00:54-ին ռիխտերի սանդղակով 4.2 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Թեհրանը: 

  • Թեհրանը ցնցւեց
    Թեհրանը ցնցւեց

    Երէկ տեղական ժամանակով ժամը 23:31-ին ռիխտերի սանդղակով 5.2 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Թեհրանը: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Քերմանշահի աղէտալի երկրաշարժի առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Քերմանշահի աղէտալի երկրաշարժի առիթով

    Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեան, ժողովրդի եւ իր անունից, Սրբազան Հայրը խոր ցաւ է յայտնել բնական աղէտի պատճառած մարդկային կորուստների կապակցութեամբ, աղօթելով զոհերի, վիրաւորների եւ յատկապէս նրանց հարազտների հոգու խաղաղութեան համար՝ նրանց մաղթելով ապաքինում եւ համբերութիւն:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։