Հա

Հասարակական

05/04/2017 - 14:20

2 զոհ, 11 վիրաւոր՝ Խորասան Ռազաւի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի արդիւնքում

Վերջին տւեալների համաձայն՝ երկնակեղեւի ցնցման հետեւանքով զոհւել է 2 մարդ, իսկ մարմնական տարբեր չափի վնասւածքներ են ստացել 11 մարդ:

«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել ենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 10:39-ին ռիխտերի սանդղակով 6 մագնիտուդ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Խորասան Ռազաւի նահանգի կենտրոնական եւ արեւելեան շրջանները:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնւել է Մաշհադ քաղաքից 100 կմ. դէպի հարաւ Ֆարիման քաղաքի Ղալանդար Աբադ շրջանի Սեֆիդսանգ քաղաքում:

Իրանական լրատւամիջոցների հաղորդմամբ՝ բուն երկրաշարժին հետեւել են նաեւ 15 յետցնցումներ, որոնց ուժգնութիւնը ռիխտերի սանդղակով կազմել է 4.4-4.9 մագնիտուդ:

Երկնակեղեւի բոլոր ցնցումները զգացւել են նահանգի ողջ տարածքում, այդ թւում, նաեւ, նահանգի կենտրոն Մաշհադ քաղաքում:

Վերջին տւեալների համաձայն՝ երկնակեղեւի ցնցման հետեւանքով զոհւել է 2 մարդ, իսկ մարմնական տարբեր չափի վնասւածքներ են ստացել 11 մարդ:

Համապատասխան ծառայութիւնները փորձում են պարզել աւերածութիւնների մակարդակը: Մաշհադի Կարմիր մահիկի ղեկավարի փոխանցմաբ՝ շրջանի 4 գիւղ աւերւել է 40-100 տոկոսով:

Կանխատեսւում է, որ բնական այս աղէտի հետեւանքով տուժածների թիւն աւելանալու է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։