Հա

Հասարակական

14/03/2018

Ստիւէն Հոքինգ. Հետաքրքիր փաստեր մեծ գիտնականի կեանքից

Աշխարհահռչակ ֆիզիկոս Ստիւէն Հոքինգը մահացել է մարտի 14-ի վաղ առաւօտեան 76 տարեկանում: Ամբողջ կեանքի ընթացքում նա պայքարել է շարժողական նէյրոնային հիւանդութեան դէմ: Չնայած հիւանդութեանը, նա դարձել է իր ժամանակների ամենայարգարժան եւ ամենայայտնի գիտնականներից մէկը: Ներկայացնում ենք Ստիւէն Հոքինգի մասին մի քանի քիչ յայտնի փաստեր: 

«alikonline.ir» - Աշխարհահռչակ ֆիզիկոս Ստիւէն Հոքինգը մահացել է մարտի 14-ի վաղ առաւօտեան 76 տարեկանում: Ամբողջ կեանքի ընթացքում նա պայքարել է շարժողական նէյրոնային հիւանդութեան դէմ: Չնայած հիւանդութեանը, նա դարձել է իր ժամանակների ամենայարգարժան եւ ամենայայտնի գիտնականներից մէկը: Ներկայացնում ենք Ստիւէն Հոքինգի մասին մի քանի քիչ յայտնի փաստեր: Գրում է «news.am»ը:

 

Նա իր ախտորոշմանը տեղեկացել է 21 տարեկանում, որից յետոյ բժիշկները կանխատեսել էին, որ նա 3 տարուց աւելի չի ապրի

21 տարեկանում նրա մօտ ախտորոշել են կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ (Լու Գերիգի հիւանդութիւն), եւ բժիշկները նրա համար ոչ աւելի, քան երեք տարւայ կեանք են կանխորոշել: Հոքինգին այս նորութիւնը հիմնաւորապէս տհաճ էր, եւ ահա նա կարողացաւ ապրել մինչեւ 74 տարի: Մենք, իհարկէ, մաթեմատիկոսներ չենք, սակայն դրանից յետոյ անցած 53 տարին ակնյայտօրէն աւելի շատ է, քան 3 տարին:

 

Նա ամուսնացել է 2 անգամ եւ երեք երեխայ ունէր

Ստիւէն Հոքինգը միայնակ հանճարի կերպար ունի, սակայն իրականում (զուտ վիճակագրօրէն) երկու անգամ ամուսնացել է եւ նոյնիսկ երեք երեխայ ունի: Հաւանաբար, տիեզերքի իրական բնոյթի մասին տեսական բանաւէճերը հզօր աֆրոդիզիա՞կ են: Ի դէպ, նրա երեխաները հանճարեղութեամբ դեռեւս իրենց հօրը չեն գերազանցել, սակայն դուստրը՝ Լիւսին, նրա ղեկավարութեամբ, այնուամենայնիւ, գիրք է գրել գիտութեամբ հետաքրքրւող երեխաների համար:

 

Նա լքել է իր առաջին կնոջը, ինչով քիչ էր մնում նրան ինքնասպանութեան փորձի հասցներ

Ըստ երեոյթին, դժւար է Ստիւէն Հոքինգին սիրելը: Նրա առաջին կինը՝ Ջէյնը, ոչ միայն մեծացրել է իրենց երեք երեխաներին, այլեւ մշտապէս խնամել Ստիւէնին: Երբ Հոքինգը հանրայայտ դարձաւ, ամուսինները սկսեցին իրարից հեռանալ, մինչեւ Ջէյնը զգաց, որ ինքն ու երեխաները դարձել են նրա սոսկ լրացումը: Աւաղ, սակայն շուտով Հոքինգը նրան լքեց յանուն իր բուժքոյրերից մէկի, որի հետ հետագայում ամուսնացաւ: Ջէյնն այնքան ճնշւած էր, որ նոյնիսկ մտորում էր ինքնասպան լինելու մասին: Ի դէպ, Հոքինգը յետոյ երկրորդ կնոջից էլ բաժանւեց:

 

Նա պաշտում էր Սուպերմենին եւ Լոիս Լէյնին

Ստիւէն Հոքինգը մի անգամ խոստովանել է, որ կը ցանկանար Սուպերմենի ուժն ունենալ, իսկ երբ աւելի երիտասարդ էր, նոյնիսկ սիրահարւած էր Լոիս Լէյնին, իսկ աւելի ճիշտ՝ Մարգօ Քիդերին, որը Քրիստոֆէր Ռիւի հետ «Սուպերմեն» ֆիլմում կատարել է Լոիս Լէյնի դերը: Ինչ-որ իմաստով Հոքինգին եւս կարելի է սուպերմեն անւանել:

 

Նա խօսում էր այտերի մկանների օգնութեամբ

Ստիւէն Հոքինգը բացարձակապէս զրկւած էր շարժունակութիւնից: Չնայած, ոչ ամբողջութեամբ: Նրա այտերի մկանները շարժւում էին, որոնց օգնութեամբ էլ նա շփւում էր: Նա յատուկ սարք ունէր, որը սինթեզում էր նրա խօսքը, այնպէս որ՝ դա կարելի էր անւանել իւրայատուկ մոգութիւն ըստ Ստիւէն Հոքինգի: Ի դէպ, խօսքի սինթեզատորը նրա համար մշակել էր իր երկրորդ կնոջ առաջին ամուսինը:

 

Նա հաւատում էր այլմոլորակայիններին եւ համարում էր, որ նրանք ցանկանում են բոլորիս ոչնչացնել

Հոքինգն, իհարկէ, հանճարեղ գիտնական է, ուստի եւ հասկանալի է, որ նա հաւատում էր արտերկրեայ կեանքի գոյութեանը: Ըստ որում՝ նա չէր պնդում, որ այլմոլորակայիններն արդէն մեր շարքերում են կամ որ ՉԹՕ-ները նրանց տիեզերանաւերն են: Հոքինգը պարզապէս ասում էր, որ ԱՅՆՏԵՂ ինչ-որ բան կայ, եւ եթէ մենք երբեւէ այլմոլորակայինների գտնենք, ապա աւելի լաւ է նրանցից թաքնւել: «Եթէ եկւորները երբեւէ մեզ այցելեն, ապա արդիւնքն աւելի վատթար կը լինի, քան Ամերիկայում ափ իջած Կոլումբոսի դէպքում: Դուք չէ՞ որ յիշում էք, թէ դրանից յետոյ ինչ պատահեց բնիկ բնակչութեան հետ:

 

Շոկային համբաւ

Հոքինգը շոկային համբաւ է ձեռք բերել 1988 թ. ապրիլից յետոյ, երբ հրապարակւել է նրա «Ժամանակի կարճ պատմութիւնը» յայտնի գիտական աշխատութիւնը: Աշխատանքը թարգմանւել է տասնեակ լեզուներով եւ տպագրւել աւելի քան 10 միլիոն օրինակով: Տիեզերքի ամենաանսովոր յատկութիւնների ուսումնասիրութեամբ զբաղւող հաշմանդամութեան սայլակին գամւած գիտնականի կերպարը ոչ ոքի անտարբեր չթողեց:

 

Եւ, վերջապէս, Ստեֆան Հոքինգի կեանքի մի քանի կանոններ

«Մենք պարզապէս կապիկների զարգացած սերունդներն ենք մի փոքրիկ մոլորակի վրայ՝ ոչնչով աչքի չընկնող աստղով: Սակայն մենք ունենք տիեզերքը հասկանալու հնարաւորութիւն: Դա մեզ յատուկ է դարձնում»:

«Մենք կարող ենք աշխարհակարգը կապել Տիրոջ անւան հետ, բայց դա անդէմ Տէր կը լինի: Ֆիզիկայի օրէնքներում ոչ մի անհատական իւրայատկութիւն չկայ»:

«Գիտելիքի հիմնական թշնամին ոչ թէ տգիտութիւնն է, այլ գիտելիքի պատրանքը»:

«Որտեղ կայ կեանք, կայ նաեւ յոյս»:

«Ես հաւատում եմ Աստծուն, Աստծոյ ներքոյ դուք հասկանում էք այն ուժերի մարմնաւորումը, որոնք կառավարում են Տիեզերքը»:

«Ամենաբարդ խնդիրը, որին մարդկութիւնը բախւել է, մեր ագրեսիւ բնազդներն են: Քարանձաւային մարդու ժամանակ այդ բնազդներն անհրաժեշտ էին գոյատեւման համար եւ տպւած էին մեր ճակատին՝ գէնետիկ կոդի մակարդակով, որը թելադրւած էր Դարւինի բնական ընտրութեամբ: Հիմա, երբ մենք ունենք բոլոր միջուկային զէնքերը, մենք այլեւս չենք կարող սպասել, երբ էւոլիւցիան մեզ փրկի մեր բնազդներից: Վախենում եմ, որ մենք պէտք է օգտագործենք գէնային ինժեներիան»:

«Համացանցում թափառելն այնքան անիմաստ գաղափար է, որքան հեռուստաալիքներն անընդհատ փոխելը»:

«Կեանքը շատ ողբերգական կը լինէր, եթէ այդքան ծիծաղելի չլինէր»:

«Շատ կարեւոր է չյանձնւելը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։