Հա

Հասարակական

15/08/2018 - 13:40

Տրոյեական ձին եւ հայկական ամրոցը

Ժամանակակից աշխարհում հասարակութիւններն ու պետութիւնները յաճախ են ենթարկւում Ոդիսեւսի «Տրոյեական ձիու» «շախ»-ին: Տարբերութիւնն այն է, որ ամրոցները չեն պաշարւում միայն ֆիզիկապէս եւ Տրոյեական ձիու մէջ միայն օտարի զինւորները չեն: 

Արտակ Սարգսեան

 

Ժամանակակից աշխարհում հասարակութիւններն ու պետութիւնները յաճախ են ենթարկւում Ոդիսեւսի «Տրոյեական ձիու» «շախ»-ին: Տարբերութիւնն այն է, որ ամրոցները չեն պաշարւում միայն ֆիզիկապէս եւ Տրոյեական ձիու մէջ միայն օտարի զինւորները չեն: Միջազգային խաղացողները, հիմնականում, օգտագործում են 3 մոդել՝

1. զաւթում են տւեալ պետութեան ռազմավարական ռեսուրսները՝ ստեղծելով կախւածութեան տարաբնոյթ մեխանիզմներ (ընդհուպ՝ ռազմական)

2. զաւթում են թիրախ հասարակութեան մարդկային մտքի որոշ մասը եւ խաթարում տւեալ հասարակութեան գենետիկ իմունիտետը,

3. կիրառում են այդ 2 մեթոդները՝ զուգահեռ, պառակտելով հասարակութիւնը, այն պահելով կիսագերութեան մէջ:

Հայաստանեան իրականութեանն աւելացել է նաեւ Ֆիզիկական պաշարումը, երբ կենսական էներգիայի տեղաշարը պայմանաւորւած է կամ օդից, կամ Լարսի անցակէտի «անմեղ տամոժնիկից»:

Պատմական ճակատագրի բերումով, այսօր յայտնւել ենք Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ստեղծւած բուֆերային գօտում եւ երկու կողմից էլ առկայ է ուժեղ ճնշում, քանզի մէկ սանտիմետր տեղաշարժն որեւէ կողմ կայսերական այդ ուժերի կողմից դիտւում է զիջում եւ ռազմավարական շահերի դէմ ոտնձգութիւն: Այդ ճնշումների արդիւնքում մասերի բաժանւեց Վրաստանը, Ուկրայինան, Արեւելեան Եւրոպան եւ Մերձբալթիկան դարձան Արեւմուտքի յենակէտեր: Ռուսաստանի շուրջ օղակը սեղմւում է, եւ, հաւատարիմ իր պատմական աւանդոյթին, մուժիկը յենւում է իր ուսադիրի եւ սւինի վրայ:

Այլ է Արեւմուտքի աւանդոյթը՝ այն կրում է խաչակրաց արշաւանքի եւ միսիոներութեան կնիքը, որտեղ ներսից են լւանում ուղեղները, յետոյ դէմ անում խաչը, չհամբուրելու պարագայում՝ կտրում խոնարհւած գլուխը, կամ որպէս հերետիկ՝ այրում խարույկի վրայ:

Եւ ահա 2 Տրոյեական ձիերի պայքարում, որոնք, ի դէպ, ո՛չ սեւ են, ո՛չ էլ սպիտակ, այլ ուղղակի փայտից են, հայ հասարակութիւնն իր այրուձին է փորձում խաղացնել՝ երկուսի հետ էլ կառուցելով փոխըմբռնման կամուրջներ, շահերի հատման եւ մէկտեղման կէտեր: Միաժամանակ՝ կոփում ոգին, փորձում առողջացնել սեփական հասարակութիւնն ու համախմբել ուժերը:

Այս իրականութեան պարագայում, սեփական իմունիտետի ուժեղացման համար չափազանց կարեւոր է՝

1. չզիջել հայկականութեան հիմնարար արժէքները,

2. միամտօրէն չգնալ «Ոդիսեւսի» հետեւից, որի ձին մատուցւած է որպէս «սրբազան կենդանի»,

3. չշփոթել առկայ խնդիրների կարեւորութեան հերթականութիւնը եւ սեփական ուժերը չվատնել ծուղակներում եւ լաբիրինթոսում,

4. չպառակտւել օտար խաղերի մէջ,

5. չմոռանալ սեփական պատմութիւնն ու ստացած դասերը:

Այս վերջին առումով իրադրութիւնն ինչ-որ չափով յիշեցնում է 1920 թւականի օգոստոսը, երբ Հայաստանի պատւիրակութիւնները միաժամանակ ստորագրում էին Սեւրն ու բանակցում ռուսների հետ՝ արդիւնքում կարմիր ասկեարն ու ռուս կոմիսարները մտան Հայաստան:

Հայաստանում խառնւել է մեղւի փեթակը եւ իւրաքանչիւրը, եւ յատկապէս մենք, ցանկանում է աւելին ստանալ: Հիմա քաշքշում են մեր հագուստից, իսկ մենք հպարտ-միայնակի կեցւածքով գոռում ենք՝ «ազատութիւ՛ն» եւ «մենք ձեր դէմ չենք»՝ փորձելով պարտադրել մեր օրակարգը: Բայց իրավիճակի ամբողջ բարդութիւնն ու նրբութիւնն էլ հէնց այն է, որ քաշքշողներն ուզում են իրենց հետ լինենք եւ ոչ թէ ոչ մէկի կամ հակառակ մէկի:

Յարակից լուրեր

  • Նոր համընդհանուր կոնսենսուս եւ վճռական ռեֆորմներ՝ յանուն պետական շահի
    Նոր համընդհանուր կոնսենսուս եւ վճռական ռեֆորմներ՝ յանուն պետական շահի

    Բազմիցս տարբեր առիթներով տարիներ շարունակ նշել ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնում Անկախութիւնից յետոյ փաստացի իրագործւել է «թոյլ պետութեան» մոդել։ Նէոլիբերալ գաղափարախօսութիւնը տասնամեակների ընթացքում դառնալով իշխող մտածելակերպ հասարակութեան բացարձակ մեծամասնութեան համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, նիւթական եւ սոցիալական վիճակից, ձեւաւորեց մի նոր հասարակութիւն, որտեղ խառնւել են ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, իրականն ու արհեստականը։

  • «Փաստ». «Ինչո՞ւ է նորից «տեսակաւորւում» հասարակութիւնը, կամ պարտութիւնից չքաղւած դասեր»
    «Փաստ». «Ինչո՞ւ է նորից «տեսակաւորւում» հասարակութիւնը, կամ պարտութիւնից չքաղւած դասեր»

    «Փաստ» թերթը գրում է. «Աբովեանի քաղաքապետի ընտրութիւններից անցել է մի քանի օր, ու թերեւս կարող ենք աւելի սթափ գնահատել կատարւածը, տեղի ունեցածը վերլուծել աւելի գլոբալ համատեքստում, մանաւանդ՝ հետեւութիւններ անելու անհրաժեշտութիւն ունի իշխանութիւնն առաջին հերթին:

  • Մտաւոր կապիտալ
    Մտաւոր կապիտալ

    Սակայն դա առաջին հայեացքից է այդպէս երեւում։ Իրականում, էներգետիկ պաշարների առկայութիւնը ենթադրում է դրանց արդիւնահանման, վերամշակման ու շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցւածքների ներդրում։ Արդիւնքում` բնական ռեսուրսներ յայտնաբերած երկրները, չունենալով անհրաժեշտ մտաւոր կապիտալ, ներգրաւում են արտերկրի մտաւոր կապիտալը՝ էներգետիկ ռեսուրսների շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցւածքների ձեւաւորման նպատակով։ Արտերկրեայ մտաւոր կապիտալը, որպէս կանոն, գործում է մի քանի անգամ բարձր վարձատրութեամբ, քան դա կարող էր լինել ազգային մտաւոր կապիտալի դէպքում։

  • «Եթէ քաղաքացիական հասարակութիւնը մնայ այսօրւայ վիճակում, մենք ունենալու ենք ծանր յաղթանակ». Լարիսա Ալավերդեան
    «Եթէ քաղաքացիական հասարակութիւնը մնայ այսօրւայ վիճակում, մենք ունենալու ենք ծանր յաղթանակ». Լարիսա Ալավերդեան

    Ղարաբաղի հարց չկայ. այն լուծւած է Արցախի Հանրապետութեան ստեղծմամբ: Նրա ե'ւ սահմաններն են ուրիշ, ե'ւ անւանումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում ասաց «Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» ՀԿ-ի նախագահ, ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

  • «Փաստ». «Քաղաքացու օր՝ քաղաքացու հաշւին»
    «Փաստ». «Քաղաքացու օր՝ քաղաքացու հաշւին»

    «Փաստ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Այսօր Հայաստանում առաջին անգամ պաշտօնապէս նշւում է Քաղաքացու օրը: Տօնի շուրջ, ըստ ամենայնի, չկայ քաղաքական կամ հասարակական կոնսենսուս, ու դա բնական է, որովհետեւ ակնյայտօրէն գործ ունենք մէկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւնները ֆետիշացնելու ձգտման հետ, ինչը չի կարող միանշանակ ընկալւել նոյնիսկ այն մարդկանց կողմից, որոնք ակտիւօրէն մասնակցել են յեղափոխութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։