Հա

Հասարակական

Չորեքշաբթի, 15 Օգոստոսի 2018 13:40

Տրոյեական ձին եւ հայկական ամրոցը

Ժամանակակից աշխարհում հասարակութիւններն ու պետութիւնները յաճախ են ենթարկւում Ոդիսեւսի «Տրոյեական ձիու» «շախ»-ին: Տարբերութիւնն այն է, որ ամրոցները չեն պաշարւում միայն ֆիզիկապէս եւ Տրոյեական ձիու մէջ միայն օտարի զինւորները չեն: 

Արտակ Սարգսեան

 

Ժամանակակից աշխարհում հասարակութիւններն ու պետութիւնները յաճախ են ենթարկւում Ոդիսեւսի «Տրոյեական ձիու» «շախ»-ին: Տարբերութիւնն այն է, որ ամրոցները չեն պաշարւում միայն ֆիզիկապէս եւ Տրոյեական ձիու մէջ միայն օտարի զինւորները չեն: Միջազգային խաղացողները, հիմնականում, օգտագործում են 3 մոդել՝

1. զաւթում են տւեալ պետութեան ռազմավարական ռեսուրսները՝ ստեղծելով կախւածութեան տարաբնոյթ մեխանիզմներ (ընդհուպ՝ ռազմական)

2. զաւթում են թիրախ հասարակութեան մարդկային մտքի որոշ մասը եւ խաթարում տւեալ հասարակութեան գենետիկ իմունիտետը,

3. կիրառում են այդ 2 մեթոդները՝ զուգահեռ, պառակտելով հասարակութիւնը, այն պահելով կիսագերութեան մէջ:

Հայաստանեան իրականութեանն աւելացել է նաեւ Ֆիզիկական պաշարումը, երբ կենսական էներգիայի տեղաշարը պայմանաւորւած է կամ օդից, կամ Լարսի անցակէտի «անմեղ տամոժնիկից»:

Պատմական ճակատագրի բերումով, այսօր յայտնւել ենք Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ստեղծված բուֆերային գօտում եւ երկու կողմից էլ առկայ է ուժեղ ճնշում, քանզի մէկ սանտիմետր տեղաշարժն որեւէ կողմ կայսերական այդ ուժերի կողմից դիտւում է զիջում եւ ռազմավարական շահերի դէմ ոտնձգութիւն: Այդ ճնշումների արդիւնքում մասերի բաժանւեց Վրաստանը, Ուկրայինան, Արեւելեան Եւրոպան եւ Մերձբալթիկան դարձան Արեւմուտքի յենակէտեր: Ռուսաստանի շուրջ օղակը սեղմւում է, եւ, հաւատարիմ իր պատմական աւանդոյթին, մուժիկը յենւում է իր ուսադիրի եւ սւինի վրայ:

Այլ է Արեւմուտքի աւանդոյթը՝ այն կրում է խաչակրաց արշաւանքի եւ միսիոներութեան կնիքը, որտեղ ներսից են լւանում ուղեղները, յետոյ դէմ անում խաչը, չհամբուրելու պարագայում՝ կտրում խոնարհւած գլուխը, կամ որպէս հերետիկ՝ այրում խարույկի վրայ:

Եւ ահա 2 Տրոյեական ձիերի պայքարում, որոնք, ի դէպ, ո՛չ սեւ են, ո՛չ էլ սպիտակ, այլ ուղղակի փայտից են, հայ հասարակութիւնն իր այրուձին է փորձում խաղացնել՝ երկուսի հետ էլ կառուցելով փոխըմբռնման կամուրջներ, շահերի հատման եւ մէկտեղման կէտեր: Միաժամանակ՝ կոփում ոգին, փորձում առողջացնել սեփական հասարակութիւնն ու համախմբել ուժերը:

Այս իրականութեան պարագայում, սեփական իմունիտետի ուժեղացման համար չափազանց կարեւոր է՝

1. չզիջել հայկականութեան հիմնարար արժէքները,

2. միամտօրէն չգնալ «Ոդիսեւսի» հետեւից, որի ձին մատուցւած է որպէս «սրբազան կենդանի»,

3. չշփոթել առկայ խնդիրների կարեւորութեան հերթականութիւնը եւ սեփական ուժերը չվատնել ծուղակներում եւ լաբիրինթոսում,

4. չպառակտւել օտար խաղերի մէջ,

5. չմոռանալ սեփական պատմութիւնն ու ստացած դասերը:

Այս վերջին առումով իրադրութիւնն ինչ-որ չափով յիշեցնում է 1920 թւականի օգոստոսը, երբ Հայաստանի պատւիրակութիւնները միաժամանակ ստորագրում էին Սեւրն ու բանակցում ռուսների հետ՝ արդիւնքում կարմիր ասկեարն ու ռուս կոմիսարները մտան Հայաստան:

Հայաստանում խառնւել է մեղւի փեթակը եւ իւրաքանչիւրը, եւ յատկապէս մենք, ցանկանում է աւելին ստանալ: Հիմա քաշքշում են մեր հագուստից, իսկ մենք հպարտ-միայնակի կեցւածքով գոռում ենք՝ «ազատութիւ՛ն» եւ «մենք ձեր դէմ չենք»՝ փորձելով պարտադրել մեր օրակարգը: Բայց իրավիճակի ամբողջ բարդութիւնն ու նրբութիւնն էլ հէնց այն է, որ քաշքշողներն ուզում են իրենց հետ լինենք եւ ոչ թէ ոչ մէկի կամ հակառակ մէկի:

Related items

  • Զանգւածների մուտքը քաղաքականութիւն

    Այս տարւայ ապրիլեան դէպքերի՝ զանգւածային ցոյցերի ու ակցիաների հետեւանքով իշխանութիւնը փոխւեց։ Խորհրդարանում մի քանի պատգամաւոր ունեցող քաղաքական ուժի առաջնորդը դարձաւ վարչապետ, իսկ զանգւածները դարձան Հայաստանի քաղաքական կեանքի գլխաւոր գործօնը։ Գալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ով կարողանայ տիրապետել եւ ուղղորդել զանգւածներին, նա էլ կը կարողանայ յաջորդ հինգ տարիների ընթացքում ունենալ իշխանութիւն։ 

  • Արժէքների պատերազմ

    Հայաստանեան գործընթացները աչքի են ընկնում ոչ միայն աղմկահարոյց բացայայտումներով, կալանաւորումներով, դատավարութիւններով, ազատ արձակումներով, հարկային վարչարարութեան ակտիւացմամբ, հակակոռուպցիոն եւ մենաշնորհների դէմ պայքարով, նոր ընտրութիւնների սպասումներով եւ քաղաքական ուժերի վերադասաւորումներով, այլեւ արժէքների բախմամբ: 

  • Յիշիր վաղւայ օրդ

    Յայտնի խօսք կայ՝ «Ձայն բազմաց՝ ձայն աստծոյ», կամ «ժողովուրդը երբեք չի սխալւում»։ Եւ այս խօսք-պոստուլատը ընդունւած է համարել որպէս բացարձակ ճշմարտութիւն։ Արդեօ՞ք․․․

    Իհարկէ, «Ձայն բազմաց՝ ձայն աստծոյ» դրոյթը ժողովրդավարութեան հիմնական սկզբունքն է, որը նաեւ հիմքն է արդի քաղաքակիրթ աշխարհի կառավարման համակարգի։ Կրկնեմ յայտնի ճշմարտութիւնը՝ դեռեւս մարդկութիւնը այլ, առաւել արդիւնաւէտ կառավարման համակարգ չի յայտնագործել։

  • Յեղափոխութիւնը պիտի լինի մեր մէջ

    Մենք մեր իշխանութիւններից միշտ պահանջում ենք այն, ինչ չենք պահանջում ինքներս մեզանից։ Մենք նրանցից պահանջում ենք տէր լինել երկրին, չգողանալ, չթալանել, բայց մենք /գոնէ մեր հասարակութիւն մի մասը/ մեզ ընձեռւած հնարաւորութիւնների սահմանում պատրաստ ենք գողանալ, թալանել, սեփական տունն ու բակը ընդարձակել, ապօրինութիւն գործել, եթէ վստահ ենք որ չենք պատժւի:

  • Ժողովուրդն ուժեղ է պետութիւնով, պետութիւնը՝ պետական ինստիտուտներով

    «Yerkir.am»-ի զրուցակիցն է ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ