Հա

Հասարակական

09/12/2018 - 12:00

Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ բոլոր նորակառոյց տները պէտք է պարտադիր արեւային պանելներ ունենան

Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ բոլոր նորակառոյց տների համար պարտադիր է դարձել արեւային էներգիան կուտակող պանելներով համալրւած լինելը:

«alikonline.ir» - Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ բոլոր նորակառոյց տների համար պարտադիր է դարձել արեւային էներգիան կուտակող պանելներով համալրւած լինելը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Daily Mail»-ը, համապատասխան որոշումը կայացրել են նահանգային իշխանութիւնները:

Կալիֆորնիայի Կառուցապատման չափորոշիչների յանձնաժողովի ընդունած որոշումն օրէնք կը դառնայ 2020 թ.-ից:

Յանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ որոշումը «պատմական» է ու պէտք է շրջակայ միջավայրի պահպանութեան, էներգիայի բնական աղբիւրներին անցում կատարելու հարցում փարոս հանդիսանայ միւս նահանգների համար:

Միեւնոյն ժամանակ, որոշման ընդդիմախօսները նշել են, որ մէկ ընտանիքի համար նախատեսւած տունն արեւային պանելներով համալրելու համար հարկաւոր է յաւելեալ 20 հազար դոլար վճարել, ինչը ոչ բոլոր ընտանիքները կարող են իրենց թոյլ տալ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։