Հա

Հասարակական

13/04/2019 - 10:20

Յորդառատ տեղումներ՝ երկրի կենտորնական եւ արեւելեան շրջաններում. այսօր եւ վաղը

Այսօր եւ վաղը, երկրի կենտորնական եւ արեւելեան շրջաններում յորդառատ տեղումներ են կանխատեսւում:

«alikonline.ir» - Այսօր եւ վաղը, երկրի կենտորնական եւ արեւելեան շրջաններում յորդառատ տեղումներ են կանխատեսւում: Այս մասին տեղեկացնում է երկրի հիդրոօդերեւութաբանական ծառայութիւնը:

Այսօր՝ ապրիլի 13-ին, բացառութեամբ երկրի արեւմտեան գօտու, միւս բոլոր շրջաններում կանխատեսւում են տեղումներ, որոնք ուղեկցւելու են ամպրոպով եւ քամու ուժգնացմամբ: Տեղ-տեղ հնարաւոր է նաեւ կարկուտ:

Տեղումները յորդառատ են լինելու յատկապէս, Հորմոզգան, Սիստան եւ Բալուչիստան, Հիւսիսային Խորսան, Խորասան Ռազաւի, Հրաւային Խորասան, Եազդ եւ Գոլեստան նահանգներում, Քերման եւ Ֆարս նահանգների հարաւային, Մազանդարան ու Սպահան նահանգի արեւելեան եւ Սեմնան նահանգի հիւսիսային շրջաններում:

Վաղը՝ ապրիլի 14-ին, տեղումներ են կանխատեսւում Հիւսիսային Խորասան, Խորասան Ռազաւի, Հարաւային Խորասան, Սիստան եւ Բալուչիստան նահանգներում, Քերման նահանգի հարաւային եւ Հորմոզգան նահանգի արեւելեան շրջաններում:

Անձրեւաբեր ցիկլոնը երկրի տարածքից կը հեռանայ երկուշաբթի օրը:

Այսօր, Թեհրանում կանխատեսւում է առանց տեղումների եղանակը: Երեկոյեան ժամերին հնարաւոր է քամու ուժգնացում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։