Հա

Հասարակական

31/07/2019 - 08:20

«Մարդկութիւնն սպառել է 2019 թւականի վերականգնւող պաշարները». «Global Footprint Network»

Մարդկութիւնը յուլիսի 29-ին սպառել է վերականգնւող պաշարների ծաւալը, որը մոլորակը կարող է վերարտադրել մէկ տարւայ ընթացքում: Այդ մասին վկայում են «Global Footprint Network» վերլուծական կենտրոնի հետազօտութեան արդիւնքները:

«alikonline.ir» - Մարդկութիւնը յուլիսի 29-ին սպառել է վերականգնւող պաշարների ծաւալը, որը մոլորակը կարող է վերարտադրել մէկ տարւայ ընթացքում: Այդ մասին վկայում են «Global Footprint Network» վերլուծական կենտրոնի հետազօտութեան արդիւնքները: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Նշւում է, որ էկոլոգիական պարտքի համաշխարհային օրն սկսւում է մօտաւորապէս երկու ամիս շուտ, քան 20 տարի առաջ, եւ 2019 թւականին այդ իրադարձութիւնը կայացել է աւելի շուտ, քան երբեւէ: 1993 թւականին էկոլոգիական պարտքի համաշխարհային օրը եղել է հոկտեմբերի 21-ին, 2003 թւականին՝ սեպտեմբերի 22-ին, իսկ 2017-ին՝ օգոստոսի երկուսին: Հաշւարկների համաձայն՝ այժմ բնական պաշարները՝ ջուրը, հողը եւ մաքուր օդը, 1.75 անգամ աւելի արագ են օգտագործւում, քան վերականգնւում են, իսկ դա նշանակում է, որ մարդկութիւնը բառացիօրէն 1.75 Երկրագունդ է շահագործում: Գիտական աշխատութեան մէջ նաեւ նշւում է, որ վերականգնւող բնական պաշարների չափից դուրս օգտագործումը դառնում է աւելի ու աւելի զգալի. այն դրսեւորւում է անտառազրկմամբ, հողի էրոզիայով, կենդանիների եւ բոյսերի տեսակների անհետացմամբ, ինչպէս նաեւ մթնոլորտում ածխաթթւական գազի պարունակութեան աւելացմամբ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։