Հա

Հասարակական

04/08/2019 - 08:20

ԱՄՆ-ն օրինական տէրերին է վերադարձրել հազւագիւտ սկահակները, որոնք գողացել եւ վաճառել էին նացիստները 80 տարի առաջ

ԱՄՆ-ն օրինական տէրերին է վերադարձրել հազւագիւտ 2 սկահակները, որոնք գողացել եւ վաճառել էին նացիստները 80 տարի առաջ:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն օրինական տէրերին է վերադարձրել հազւագիւտ 2 սկահակները, որոնք գողացել եւ վաճառել էին նացիստները 80 տարի առաջ: Ըստ News.am-ի՝ հաղորդում է Fox News-ը:

Պատմական իրերը փոխանցւել են Բեռլինում պաշտօնական արարողութեան ժամանակ: Նշւում է, որ սկահակները յայտնաբերւել են Գերմանիայում ԱՄՆ դեսպանատան եւ Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի ջանքերով:

Պատմական իրերը արժեցել են 120 հազար դոլար եւ պատկանել են H. Fuld & Co. Telefon und Telegraphenwerke AG առաջին ժամանակակից հեռախօսային համակարգերի ստեղծող գերմանացի հրեայ Հարրի Ֆալդի ընտանիքին:

Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրեննէլը պաշտօնական արարողութեան ժամանակ յայտարարել է, որ այդ պատմութիւնը կոգեշնչի միւսներին՝ նացիստների կողմից գողացւած հազարաւոր իրեր իրենց տէրերին վերադարձնելու հարցում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։