Հա

Հասարակական

06/08/2019 - 10:10

2019 թւականի յուլիսն աշխարհում ամենաշոգ ամիսն է դարձել դիտարկումների ողջ ժամանակաշրջանում

Արբանեակներից կատարւած դիտարկումները ցոյց են տւել, որ այս տարւայ յուլիսն աշխարհում ամենաշոգ ամիսն է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմութեան ընթացքում:

«alikonline.ir» - Արբանեակներից կատարւած դիտարկումները ցոյց են տւել, որ այս տարւայ յուլիսն աշխարհում ամենաշոգ ամիսն է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմութեան ընթացքում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, օգոստոսի 5-ին յայտնել է Երկրի Էկոլոգիայի եւ կլիմայի մոնիթորինգի «Կոպեռնիկոս» ծրագրի ղեկավար Ժան-Նոէլ Տեպօն:

«Կոպեռնիկոս» ծրագիրն իրականացւում է Եւրոպայի տիեզերական գործակալութեան, որի կենտրոնակայանը գտնւում է Փարիզում, եւ Եւրոմիութեան կողմից: «Յուլիսը սովորաբար տարւայ ամենաշոգ ամիսն է, բայց, ըստ մեր տւեալների, 2019 թւականի յուլիսը նաեւ դարձել է ամենաշոգ ամիսը, որը երբեւիցէ դիտւել է»,- ասւած է Տեպոյի յայտարարութեան մէջ: Դրանում նշւում է, որ, հաշւի առնելով «ջերմոցային գազերի շարունակւող արտանետումները եւ ջերմաստիճանների աճի վրայ դրանց ազդեցութիւնը, այդ ռեկորդներն էլ կը գերազանցւեն»:

Արձանագրւած տւեալների համաձայն, յուլիսին միջին ջերմաստիճանները Ցելսիուսի 0.04 աստիճանով գերազանցել են նախորդ ռեկորդը, որը վերաբերում է 2016 թւականի յուլիսին: Գիտնականների տեղեկատւութեան համաձայն, յուլիսին միջին ջերմաստիճանը 0.56 աստիճանով բարձր է եղել 1981-2000 թւականների ժամանակաշրջանի միջին ջերմաստիճանային մեծութիւններից: Անցած ամսին Եւրոպայի շատ երկրներում (Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում) գերազանցւել են ջերմաստիճանային ռեկորդները: Ֆրանսիայում վերջին 16 տարւայ ամենաշոգ օրը ճանաչել են յուլիսի 25-ը: Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայութեան տեղեկատւութեան համաձայն, ֆրանսիական մետրոպոլիայում, որը ներառում է մայրցամաքային տարածքը եւ մերձակայ կղզիներն Ատլանտյան ովկիանոսում, Լա Մանշում եւ Միջերկրական ծովում (այդ թւում եւ Կորսիկան), միջին ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի 37.4 աստիճանի: Իսկ ամենաբարձր ջերմաստիճանը այս օրը գրանցւել է Փարիզից հարաւ-արեւելք գտնւող Սեն-Մոր կոմունայում: Այստեղ օդը տաքացել է մինչեւ 43.6 աստիճան, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։