Հա

Հասարակական

11/08/2019 - 08:00

Միջազգային փորձագէտները նշել են աշխարհում ճարպակալման համաճարակի վրայ ազդող գործօնը

Սննդային սովորութիւնների փոփոխութիւնը յանգեցրել է 2 մլրդ. մարդու մօտ քաշի աւելացմանը:

«alikonline.ir» - Սննդային սովորութիւնների փոփոխութիւնը յանգեցրել է 2 մլրդ. մարդու մօտ քաշի աւելացմանը: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կլիմայի փոփոխութեան փորձագէտների միջազգային խմբի յատուկ զեկոյցը:

1961 թւականից մինչ օրս հասանելի տւեալները ցոյց են տալիս, որ աշխարհում մէկ շնչին ընկող՝ բուսաիւղի ու մսի օգտագործման ցուցանիշն աճել է երկու անգամ, իսկ սպառւող կալորիաների քանակը՝ երեք անգամ:

«Սննդային պահւածքի մոդելի փոփոխութիւնը յանգեցրել է նրան, որ աւելորդ քաշ կամ ճարպակալում է նկատւում 2 մլրդ. մարդու մօտ»,- ասւում է զեկոյցում:

Միջազգային խմբի յատուկ զեկոյցը կոչւած է խթանել մոլորակում աւելի քան 1.5 աստիճանով ջերմաստիճանի բարձրացման կանխման համար կառավարական որոշումների ընդունումը:

Փորձագէտները նշում են, որ սննդային սովորութիւնների փոփոխութիւնը (տեղական մթերքների կիրառումը, չօգտագործւող մթերքների քանակի, ինչպէս նաեւ առանց ջրի եւ էլեկտրաէներգիայի աւելորդ ծախսերի աճեցւող արտադրանքի կրճատումը) թոյլ կը տայ կանգնեցնել կլիմայի փոփոխութիւնը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։