Հա

Հասարակական

13/08/2019 - 09:40

Մէկ տարում չորս միլիարդ ծառ տնկելու Եթովպիայի պլանը գրեթէ կատարւած է

Եթովպիայի կառավարութեան «Կանաչ ժառանգութիւն» ազգային արշաւի պլանը, որը ներառում է 2019 թւականին 4 միլիարդ ծառի տնկում, շուտով կը կատարւի:

«alikonline.ir» - Եթովպիայի կառավարութեան «Կանաչ ժառանգութիւն» ազգային արշաւի պլանը, որը ներառում է 2019 թւականին 4 միլիարդ ծառի տնկում, շուտով կը կատարւի: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տւած հարցազրոյցում պատմել է Մոսկւայում հանրապետութեան դեսպան Ալեմայեխու Տեգենու Արգաուն:

«Այս տարի մենք տնկել ենք արդէն 3.5 միլիարդ տնկի, այնպէս որ շուտով նպատակին կը հասնենք»,- յայտնել է դեսպանը: 

Ըստ Եթովպիայի իշխանութիւնների՝ «Կանաչ ժառանգութիւն» նխաձեռնութիւնն ազգային բնապահպանական արշաւ է, որը «նպատակամղւած է բնակչութեան իրազեկւածութեան բարձրացմանը Եթովպիայում շրջակայ միջավայրի ահաբեկող վատթարացող վիճակի մասին եւ հասարակութեան իրազեկումը «կանաչ» կենսակերպի անցնելու» կարեւորութեան մասին: Միաւորւած ազգերի կազմակերպութեան գնահատումների համաձայն՝ 100 տարում Եթովպիայում անտառածածկոյթը երկրի տարածութեան 35 տոկոսից կրճատւել է մինչեւ 4 տոկոս: 

Դեսպանի խօսքով՝ ազգային ծրագրին մասնակցում են երկրի բոլոր քաղաքացիները, ներառեալ վարչապետը. «Նա շատ նւիրւած է այդ գաղափարին եւ այդ ծրագրին, քանի որ ինքն էլ է ծառեր տնկում ամէն օր: Երբ վարչապեն այցելուների է ընդունում իր գրասենեակում, նա բանկցութիւնների աւարտին նրանցից իւրաքանչիւրին հրաւիրում է միասին ծառ տնկելու»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։