Հա

Հասարակական

15/08/2019 - 08:00

Կեանքի 81-րդ տարում վախճանւել է բանաստեղծ, թարգմանիչ Արտակ Ոսկանեանը

Կեանքի 81-րդ տարում վախճանւել է բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի Գրողների միութեան անդամ Արտակ Ոսկանեանը։

«alikonline.ir» - Կեանքի 81-րդ տարում վախճանւել է բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի Գրողների միութեան անդամ Արտակ Ոսկանեանը։ «Արմէնպրես»-ին այս մասին յայտնեցին Հայաստանի Գրողների միութիւնից: 

1962 թ. աւարտել է ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։ 1964-1970 թւականներին աշխատել է որպէս «Գիտութիւն եւ տեխնիկա» ամսագրի ֆիզմաթ գիտութիւնների բաժնի, «Գարուն» ամսագրի գիտութեան բաժնի վարիչ, «Մաթեմատիկան եւ ֆիզիկան դպրոցում» հանդէսի խմբագիր։ Հետագայ տարիներին եղել է Հայկական հանրագիտարանի խմբագրութեան վարիչ, գլխաւոր խմբագրի տեղակալ, ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրէն, «Սովետական գրող» հրատարակչութեան մանկա-պատանեկան գրականութեան բաժնի գլխաւոր խմբագրի տեղակալ։ 1990 թւականից վարել է «Անահիտ», 2006 թւականից՝ «Օքրօ Օքրոյեան» հրատարակչութիւնների տնօրէնի, 2003 թւականից՝ Օքրօ Օքրոյեանի անւան գրական հիմնադրամի նախագահի պաշտօնները։

1967 թւականից սկսած հրատարակել է մէկ տասնեակից աւելի բանաստեղծական ժողովածուներ, «Աշխարհի արարումը» (1998), «Սեւ գոյնը» (2003) պոէմները, «Ռիչարդն ընդդէմ Ռիչարդի» (2008) թատերագիտական էսսեն։ Կատարել է թարգմանութիւններ վրացերէնից եւ ռուսերէնից։

Արտակ Ոսկանեանի՝ յարգւած գրողի, ճանաչւած մշակութային գործչի յիշատակը վառ կը մնայ նրա գրչակից ընկերների, բոլոր նրան ճանաչողների ու մտերիմների, ընթերցողների սրտերում։

Արտակ Ոսկանեանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենայ օգոստոսի 

16-ին, ժամը 18.00-ից, Նոր Նորքի 5-րդ զանգւածի Ս. Սարգիս եկեղեցում։ Յուղարկաւորութիւնը՝ օգոստոսի 17-ին, նոյն վայրից։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։