Հա

Հասարակական

18/08/2019 - 09:30

Ալեքսանդր Եսայեանը՝ Բարաք Օբամայի Հայաստան հնարաւոր այցի մասին

Առաջատար տեխնոլոգիաների ընկերութիւնների միութեան (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայեանը հաստատեց այն լուրերը, որ Հայաստանում անցկացւելիք «WCIT 2019»-ի համաշխարհային համաժողովին մասնակցելու համար բանակցում են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենեակի հետ։

«alikonline.ir» - Առաջատար տեխնոլոգիաների ընկերութիւնների միութեան (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայեանը հաստատեց այն լուրերը, որ Հայաստանում անցկացւելիք «WCIT 2019»-ի համաշխարհային համաժողովին մասնակցելու համար բանակցում են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենեակի հետ։ Այս մասին գրում է Panorama.am-ը:

«Հաստատում եմ, որ արդէն 4 ամիս է բանակցութիւններ ենք վարում Բարաք Օբամայի գրասենեակի հետ»,- երէկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանդր Եսայեանը։

Նշենք, որ արդէն յայտնի են Երեւանում հոկտեմբերի 6-9-ին կայանալիք տեղեկատւական տեխնոլոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովի 10 հիմնական բանախօսներից 5-ի անունները։

Ալեքսանդր Եսայեանը յայտնեց, որ շուտով կը յայտարարեն նոր բանախօսների անունները։ «Դա կը լինի հէնց այն մարդը, որը կը բացի համաժողովը։ Խոստանում եմ, որ շուտով կը հրապարակենք նրա անունը»,- ընդգծեց համաժողովի կազմակերպիչը՝ յաւելելով, որ անկնկալները դեռ առջեւում են։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։