Հա

Հասարակական

19/08/2019 - 09:40

Այսօր լուսանկարի համաշխարհային օրն է

Ամէն տարի օգոստոսի 19-ին նշւում է լուսանկարի համաշխարհային տօնը: Այն հիմնադրւել է 2009 թւականին աւստրալացի լուսանկարիչ Կորսկէ Արայի նախաձեռնութեամբ:

«alikonline.ir» - Ամէն տարի օգոստոսի 19-ին նշւում է լուսանկարի համաշխարհային տօնը: Այն հիմնադրւել է 2009 թւականին աւստրալացի լուսանկարիչ Կորսկէ Արայի նախաձեռնութեամբ: Գրում է News.am-ը:

Տօնի ամսաթիւը ընտրւել է այն առիթով, որ 1839 թւականին այդ օրը լայն հանրութեանը ներկայացւել էր լուսանկարի ստացման մեթոդը՝ դագերոտիպիան, որը համարւում է լուսանկարի նախատիպը: Յայտնագործութեան հեղինակը Լուի Ժակու Մանդէ Դագերան է, որից արտօնագիրը գնել էր Ֆրանսիայի կառավարութիւնը, որն էլ յայտարարել էր նրա յայտնագործութիւնը որպէս «նւէր աշխարհի համար»: Չէ որ Դագերի յայտնագործութիւնը դարձել էր առաջին քայլը լուսանկարը հանրամատչելի տեխնոլոգիագիա դարձնելու ճանապարհին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։