Հա

Հասարակական

24/08/2019 - 08:00

The Rolling Stones-ն իր անունով ժայռ կունենայ Մարսի վրայ

ԱՄՆ-ի Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութեան ազգային վարչութիւնը (NASA) Մարսի մակերեւոյթի վրայ գտնւող ժայռաբեկորը կոչել է The Rolling Stones ամերիկեան ռոք-խմբի պատւին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութեան ազգային վարչութիւնը (NASA) Մարսի մակերեւոյթի վրայ գտնւող ժայռաբեկորը կոչել է The Rolling Stones ամերիկեան ռոք-խմբի պատւին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է Billboard-ը:

Յայտարարութիւնն արել է դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը Փասադենայի (Կալիֆորնիայի նահանգ) «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում խմբի համերգից առաջ:

Երգերի ընդմիջմանը Միք Ջագերը ժամանակ է գտել ասելու. «NASA-ն մեզ տւեց այն, ինչի մասին մենք միշտ երազում էինք՝ մեր «ռոքը» (rock անգլերէնից թարգմանած նշանակում է ժայռ) Մարսի վրայ: Ես չեմ կարողանում դրան հաւատալ»:

«Տասնամեակներ շարունակ The Rolling Stones-ի երաժշտութիւնը հսկայական ազդեցութիւն է ունեցել Երկրի վրայ: Այժմ խմբի մասին կիմանան Մարսի վրայ»,- գրել են NASA-ի կայքում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։