Հա

Հասարակական

28/08/2019 - 08:10

«Սօսէ» մանկապարտէզում մեկնարկել է կարուձեւի եւ ասեղնագործութեան դասընթաց

Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզում ՝ օգոստոսի 26-ին մեկնարկել է ՀՕՄ-ի Արցախի միաւորի եւ Իրանի «Թեւանիկ» բարեսիրական խմբի կողմից համատեղ նախաձեռնւած կարուձեւի եւ ասեղնագործութեան դասընթացը:

«alikonline.ir» - Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզում ՝ օգոստոսի 26-ին մեկնարկել է ՀՕՄ-ի Արցախի միաւորի եւ Իրանի «Թեւանիկ» բարեսիրական խմբի կողմից համատեղ նախաձեռնւած կարուձեւի եւ ասեղնագործութեան դասընթացը: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Արցախում պատրաստւած արւեստի գործերը, ձեռքի աշխատանքները Իրանում վաճառքի հանող «Թեւանիկ» խումբը պատահական չէ ձեռնարկել կարուձեւի դասընթաց:

«Պատրաստի աշխատանքները վաճառքի ենք հանելու Իրանում: Բացի այդ, դասընթացը հնարաւորութիւն է տալիս տեղացիներին զարգացնել իրենց հմտութիւնները՝ լուծելով կանանց զբաղւածութեան հարցը»,- ասել է դասընթացի մասնակիցներին կարուձեւի հմտութիւնները փոխանցելու նպատակով Իրանից Արցախ ժամանած Սւետա  Դանիէլեանը:

Ծրագիրն Արցախում նախաձեռնւում է 3-րդ անգամ: Մէկ շաբաթ տեւող դասընթացին մասնակցում են շուրջ 50 կանայք եւ աղջիկներ՝ Ստեփանակերտից եւ Արցախի մի քանի շրջաններից:

ՀՕՄ-ի Արցախի միաւորն իր մասնակցութիւնը ծրագրին բերում է շրջանների մասնակիցների ճանապարհածախսը եւ դասընթացի բոլոր մասնակիցների ճաշը հոգալով:

«Դասընթացը փորձի փոխանակման եւ նոր կարողութիւններ ձեռք բերելու հնարաւորութիւն է ընձեռնում, եւ ելնելով մասնակիցների խանդավառութիւնից, կարող եմ ասել, որ այն ծառայում է իր նպատակին»,- ասել է ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհի Արմինէ Յարութիւնեանը:

 

Լուսինէ Թեւոսեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։