Հա

Հասարակական

02/09/2019 - 09:00

Մահացել է Ադիս Հարմանդարեանը

74 տարեկան հասակում, սեպտեմբերի 1-ին, Լոս Անջելէսում մահացել է լիբանանահայ ճանաչւած եւ սիրւած երգիչ Ադիս Հարմանդարեանը:

«alikonline.ir» - 74 տարեկան հասակում, սեպտեմբերի 1-ին, Լոս Անջելէսում մահացել է լիբանանահայ ճանաչւած եւ սիրւած երգիչ Ադիս Հարմանդարեանը:

Ադիս Հարմանդարեանը ծնւել էր 1945 թւականի յունւարի 14-ին, Բէյրութում: Նա հայ փոփ երգերի միջազգային ռահւիրան է, քանի որ հայկական էստրադային երաժշտութիւնը սկսւել է նրա հիթերով, որոնց խօսքի հեղինակն էր Յասմիկ Մանասէրեանը: Առաջինը լոյս է տեսել եւ հանրաճանաչ դարձել «Ծաղիկներ» երգը։ Ադիսի յայտնի երգերից են «Նունէ», «Գարուն Գարուն», «Այլ աչեր», «Ախթամար»:

Ադիս Հարմանդարեանը թողարկել է մօտաւորապէս 30 ալբոմ։

Վերջին տարիներին նա բնակւում էր Լոս Անջելէսում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։