Հա

Հասարակական

08/09/2019 - 08:30

Գրագիտութեան միջազգային օր

Գրագիտութեան միջազգային օրը (International Literacy Day) Միացեալ ազգերի կազմակերպութեան համակարգում նշւող միջազգային տօներից մէկն է:

«alikonline.ir» - Գրագիտութեան միջազգային օրը (International Literacy Day) Միացեալ ազգերի կազմակերպութեան համակարգում նշւող միջազգային տօներից մէկն է: Ըստ News.am-ի՝ տեղեկացնում է Calend-ը։

Այն հիմնադրւել է 1966 թ․, ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ 1965 թ․ Թեհրանում կայացած «Անգրագիտութեան վերացման հարցերով կրթութեան նախարարների համաշխարհային համաժողովի» խորհրդով, եւ նպատակ ունի յիշեցնել մարդկանց կեանքում գրագիտութեան կարեւորութեան եւ դրա տարածման ջանքերն ամրապնդելու մասին։ Տօնը նշւում է սեպտեմբերի 8-ին՝ այդ համաժողովի հանդիսաւոր բացման օրը։

Չնայած շատ երկրների նկատելի յաջողութիւններին՝ աշխարհում աւելի քան 750 միլիոն մեծահասակ մնում է անգրագէտ, իսկ աւելի քան 267 միլիոն երեխայ դպրոց չի յաճախում։ Անթիւ երեխաներ, երիտասարդներ եւ մեծահասակներ, ովքեր ներառւած են դպրոցական եւ այլ կրթական ծրագրերում, չեն համապատասխանում այն մակարդակին, որ նրանց հնարաւոր լինի գրագէտ անւանել այսօրւայ աշխարհի պայմաններում, որոնք աւելի ու աւելի բարդանում են։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։