Հա

Հասարակական

14/09/2019 - 08:20

Ճապոնիայի պատմութեան մէջ առաջին անգամ 100-ամեակը բոլորած անձանց թիւը գերազանցել է 70 հազարը

Ճապոնիայի պատմութեան մէջ առաջին անգամ 100-ամեակը լրացած անձանց թիւը գերազանցել է 70 հազարը:

«alikonline.ir» - Ճապոնիայի պատմութեան մէջ առաջին անգամ 100-ամեակը լրացած անձանց թիւը գերազանցել է 70 հազարը: Հարիւրից բարձր տարիք ունեցող անձանց ճնշող մեծամասնութիւնը կանայք են, յայտարարել է Ճապոնիայի առողջապահութեան, աշխատանքի եւ բարեկեցութեան նախարարութիւնը Տարեցների պետական տօնին ընդառաջ:

Ճապոնիայում 100-ամեակը լրացած անձանց թիւը 71 հազարից բարձր է. նրանցից 8463-ը տղամարդ են, իսկ 62.7 հազարը` կին, ինչը կազմում է ամբողջ թւի 88 տոկոսը: Ըստ Tert.am-ի փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»-ն` յղում անելով գերատեսչութեանը:

Հետաքրքրական է, որ 100-ամեակի շեմը հատած անձանց թիւը երկրում մէկ տարւայ ընթացքում աւելացել է 1453-ով: Վերջին 49 տարւայ ընցացքում ռեկորդն ամէն տարի թարմացւում է: Երբ 1963 թւականին սկսւեց այս թեմայով հետազօտութիւնը, Ճապոնիայում 100-ամեակը բոլորած միայն 153 անձ կար: Միայն վերջին 30 տարւայ ընթացքում 100-ից բարձր տարիք ունեցող անձանց թիւն աւելացել է 23 անգամ:

Երկրի առողջապահութեան եւ բարեկեցութեան նախարարութիւնը կարծում է, որ պատճառը բժշկական ծառայութիւնների մատուցման ոլորտում տեխնոլոգիական առաջընթացն է, ինչպէս նաեւ առողջութեան պահպանման հանդէպ ցուցաբերւած առաւել մեծ ուշադրութիւնը: Իշխանութիւնները խոստանում են ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպէսզի տարեցները կարողանան առողջ եւ լիարժէք կենսակերպ վարել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։