Հա

Հասարակական

18/09/2019 - 09:20

2018 թ. թուրքական մամուլում ամենաշատ ատելութեան խօսքն ուղղւել է հրեաների ու հայերի դէմ

2018 թ․ թուրքական մամուլում առնւազն 4․839 յօդւած է հրապարակւել, որոնք ուղղւած են եղել տարբեր էթնիկ եւ կրօնական խմբերի դէմ։ Ընդ որում՝ շուրջ 205 յօդւածում թիրախաւորւել են միաժամանակ մի քանի էթնիկ կամ կրօնական խմբեր։ Ընդհանուր առմամբ ազգայնամոլ մամուլի թիրախում են յայտնւել 98 տարբեր խմբեր։

«alikonline.ir» - 2018 թ․ թուրքական մամուլում առնւազն 4․839 յօդւած է հրապարակւել, որոնք ուղղւած են եղել տարբեր էթնիկ եւ կրօնական խմբերի դէմ։ Ընդ որում՝ շուրջ 205 յօդւածում թիրախաւորւել են միաժամանակ մի քանի էթնիկ կամ կրօնական խմբեր։ Ընդհանուր առմամբ ազգայնամոլ մամուլի թիրախում են յայտնւել 98 տարբեր խմբեր։ Այս մասին յայտնի է դարձել Հրանտ Դինքի անւան հիմնադրամի կատարած ուսումնասիրութեան արդիւնքում։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Մասնաւորապէս հրեաների դէմ մամուլում հրապարակւել է ատելութեան խօսք պարունակող առնւազն 1133, հայերի դէմ՝ 973 լրատւանիւթ: Ապա յաջորդաբար սիրիացիների դէմ՝ 918, յոյների դէմ՝ 672, տեղի յունական համայնքի դեմ՝ 439, քրիստոնեաների դէմ՝ 370 լուր։

Հայերը թիրախաւորւել են մասնաւորապէս Խոջալուի դէպքերի եւ Հայոց Ցեղասպանութեանն առնչւող լուրերում՝ ներկայացւելով որպէս թշնամիներ։ Սիրիացիները մեղադրւել են գողութեան եւ այլ զանազան յանցագործութիւնների մէջ՝ դիտարկւելով որպէս պոտենցիալ յանցագործներ։

Նշենք նաեւ, որ ատելութեան խօսք պարունակող լուրերի 40 տոկոսը հրապարակւել է ազգային խոշոր լրատւամիջոցներում, իսկ 60 տոկոսը՝ տարբեր նահանգների ու քաղաքների տեղական մամուլում։ Տարբեր էթնիկ եւ կրօնական խմբերին թիրախաւորելու եռանդով յատկապէս աչքի են ընկել Yeni Akit, Milli Gazete, Yeniçağ, Milat, Diriliş Postası, Yeni Konya, İstiklal, Samsun Denge, Ankara Anadolu, Mersin İmece թերթերը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։