Հա

Հասարակական

28/09/2019 - 11:34

Լորիս ճգնաւորեանը՝ ՄԱԿ-ում  Իրանի խաղաղութեան դեսպան

Խաղաղութեան միջազգային օրւայ կապակցութեամբ, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 25-ին, Թեհրանում ՄԱԿ-ի տեղեկատւական կոնֆերանսների դահլիճուոմ գումարւեց Իրանում Խաղաղութեան մշակոյթի կազմակերպութեան, Իրանում ՄԱԿ-ի գրասենեակի եւ մանական խաղաղութեան մրցանակաբաշխութեան կենտրոնի համատեղ նիստը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir»- Խաղաղութեան միջազգային օրւայ կապակցութեամբ, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 25-ին, Թեհրանում ՄԱԿ-ի տեղեկատւական կոնֆերանսների դահլիճուոմ գումարւեց Իրանում Խաղաղութեան մշակոյթի կազմակերպութեան, Իրանում ՄԱԿ-ի գրասենեակի եւ մանական խաղաղութեան մրցանակաբաշխութեան կենտրոնի համատեղ նիստը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Համատեղ նիստի ժամանակ Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը, որի  հումանիտրար ակտիւ գործունէութիւնն աւելի քան 70 տարի նպաստել է մարդկային խաղաղութեան ապահովմանը եւ արւեստի զարգացմանը ներկայացւեց որպէս ՄԱԿ-ում Իրանի խաղաղութեան դեսպան:

Նիստի բացման ժամանակ Իրանում ՄԱԿ-ի տեղեկատւական բաժնի ղեկավարը ողջունել է բոլոր ներկաների, մասնաւորապէս՝ Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի, Ղոլամռեզա Ամիր Խանին, պրոֆեսոր Հոսէյն Բահոնարն եւ դոկտ. Արդեշիր Խորշիդեանի մասնակցութիւնը:

Խաղաղութեան եւ բարեկամութեան դեսպանների կազմակերպութեան հիմնադիրը ղեկավար Թայիբէ Մոհամմադն իր ելոյթի ժամանակ նկատեց, որ երբեւէ որեւէ ծնող չի ցանկանայ իր զաւակին պատերազմի դաշտում զոհւած տեսնել, առաւել եւս չի ցանկանայ իր զաւակի՝ պատերազմական յանցագործութիւնների իրականացման ականտեսը դառնալ:

Նա յոյս յայտնց, որ որեւէ ծնող նման ողբերգական իրավիճակում չյայտնւի: Այնուհետեւ Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին ներկայացրեց, որպէս ՄԱԿ-ում Իրանի Խաղաղութեան դեսպան:

Նոյն բաժնի ղեկավարը ներկաների յատուկ ուշադրութեանը յանձնեց աշխարհում խաղաղութեան հաստատմանն ուղղած քայլերի իրականացման կարեւորութիւնը:

Մայեստրօ Ճգնաւորեանն էլ իր երախտագիտութիւնը յայտնեց, խաղաղութեան դեսպանի պատասխանատու կոչումն իրեն շնորհելու առիթով՝ ընդգծելով, որ հպարտ է իր ազգութեան համար. «Ես հպարտ եմ, որ իմ հայ ծնողները բնակութեան համար ընտրեցին հէնց Իրանը»:

Լորիս Ճգնաւորեանն ընդգծելով, որ իրեն երբեք ամենագէտ չի համարել, արւեստը դիտարկեց անսահմանութեան եւ աստւածային կերպարի բնորոշման կոնտեքստում:

Իրանահայ արւեստագէտը յստակեցրեց, որ աշխարհում ոչ մէկ չի կարող յաւիտենական խաղաղութիւն հաստատել: Նա նշեց, որ միեւնոյն ժամանակ կարծում է, որ սիրոյ մշակոյթի եւ արւեստի ընդլայնումն ժողովուրդներին կը տանի դէպի խաղաղութեան:

«Իրանցիներն խաղաղասէր ժողովուրդ են»,- ընդգծեց մայեստրոն, եւ բոլորի օժանդակութիւնը խնդրեց իր պատասխանատու առաքելութեան իրականացման ճանապարհին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։