Հա

Հասարակական

08/10/2019 - 09:30

Յայտարարւել են բժշկութեան բնագաւառում Նոբէլեան մրցանակի դափնեկիրների անունները

Բժշկութեան բնագաւառում 2019 թւականի Նոբէլեան մրցանակը շնորհւել է Վիլիամ Քելինին, Պետեր Ռատկլիֆին եւ Գրեգ Սեմենցեին այն յայտնագործութեան համար, թէ ինչպէս են կենդանի բջիջներն արձագանքում թթւածնի ներկայութեանը:

«alikonline.ir» - Բժշկութեան բնագաւառում 2019 թւականի Նոբէլեան մրցանակը շնորհւել է Վիլիամ Քելինին, Պետեր Ռատկլիֆին եւ Գրեգ Սեմենցեին այն յայտնագործութեան համար, թէ ինչպէս են կենդանի բջիջներն արձագանքում թթւածնի ներկայութեանը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմում յայտարարել է Կարոլինեան բժշկական ինստիտուտին առընթեր Նոբէլեան կոմիտէն:

Երկուշաբթի օրը ներկայացւած դափնեկիրների պարգեւատրման արարողութիւնը, աւանդոյթի համաձայն, տեղի կունենայ դեկտեմբերի 10-ին Նոբէլեան մրցանակի հիմնադիր՝ շւեդ ձեռնարկատէր եւ գիւտարար Ալֆրէդ Նոբէլի (1833-1896 թթ.) մահւան օրը: Նրա կողմից կտակւած հինգ մրցանակից չորսը սովորաբար յանձնւում է Ստոկհոլմում: Խաղաղութեան մրցանակը, դրա հիմնադրի կամքի համաձայն, յանձնւում Է Օսլոյում, նոյնպէս դեկտեմբերի 10-ին:

Նոբէլեան մրցանակներից իւրաքանչիւրի գումարը կազմում է 9 մլն. շւեդական կրոն (950 հազար դոլարից փոքր-ինչ պակաս): Ֆիզիոլոգիայի եւ բժշկութեան գծով մրցանակի յանձնումով մեկնարկել է «նոբէլեան շաբաթը»: Հոկտեմբերի 8-ին, յայտնի կը դառնայ ֆիզիկայի գծով դափնեկիրը, իսկ հոկտեմբերի 9-ին՝ քիմիայի բնագաւառի դափնեկիրը: Հոկտեմբերի 10-ին կը յայտարարւեն 2018 եւ 2019 թւականների համար գրականութեան բնագաւառի դափնեկիրները: Խաղաղութեան մրցանակի դափնեկիրը յայտնի կը դառնայ հոկտեմբերի 11-ին: Ալֆրէդ Նոբէլի յիշատակին տնտեսական գիտութիւնների գծով մրցանակը, որը 1969 թւականին հիմնւել է Շւեդիայի բանկի կողմից, կը շնորհւի հոկտեմբերի 14-ին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։