Հա

Հասարակական

08/10/2019 - 09:40

Մէկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նւիրւած «Տեղեկատւական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երեւանում» թեմային

2019 թւականի հոկտեմբերի 7-ին «Տեղեկատւական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի» շրջանակներում, Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց մէկ նամականիշով գեղաթերթիկ՝ նւիրւած «Տեղեկատւական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երեւանում» թեմային:

«alikonline.ir» - 2019 թւականի հոկտեմբերի 7-ին «Տեղեկատւական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի» շրջանակներում, Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց մէկ նամականիշով գեղաթերթիկ՝ նւիրւած «Տեղեկատւական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երեւանում» թեմային: Տեղեկացնում է Haypost.am-ը:

650 ՀՀ դրամ անւանական արժէքով գեղաթերթիկը տպագրւած է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 12 հազար տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխաւոր դիզայներ Վահագն Մկրտչեանը:

Գեղաթերթիկի նամականիշի վրայ պատկերւած է Տեղեկատւական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի վրայ ներկայացւած է Արարատ լեռը եւ մի հատւած հայկական բնապատկերից: Գեղաթերթիկի վրայ նաեւ տեղադրւած է «ՏԵՂԵԿԱՏՒԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» գրառումը՝ հայերէն եւ անգլերէն լեզուներով:

Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետութեան բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարար Յակոբ Արշակեանը, Տեղեկատւական տեխնոլոգիաների եւ ծառայութիւնների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ Իւոն Չուն, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան նախագահ Ալեքսանդր Եսայեանը, «ՀայՓոստ»-ի գլխաւոր գործադիր տնօրէն Հայկ Աւագեանը:

Տեղեկատւական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ՏՏ ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտօնեաներին, կազմակերպութիւնների, համալսարանների եւ գիտահետազօտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառոյցների ներկայացուցիչներին:

Տեղեկատւական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT 2019-ը, անցկացւում է «Ապակենտրոնացման ուժը» կարգախօսի ներքոյ։ Համաժողովը հիւրընկալւում է Հայաստանում՝ ՀՀ կառավարութեան բարձր հովանու ներքոյ եւ աջակցութեամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատւական տեխնոլոգիաների եւ ծառայութիւնների համաշխարհային դաշինքը` WITSA-ն։

 

Թողարկման օրը` 07 հոկտեմբերի 2019 թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչեան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 40.0 x 40.0 մմ.

Գեղաթերթիկի չափսերը` 70.0 x 70.0 մմ.

Տպաքանակը՝ 12.000 հ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։