Հա

Հասարակական

09/10/2019 - 08:10

Բիլ Գէյթսը յուսով է, որ առաջիկայ 20 տարում բժիշկներն այլեւս ստիպւած չեն լինի կեանքեր փրկել

Microsoft ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսը յոյս ունի, որ արդէն առաջիկայ 20 տարում մենք արմատական փոփոխութիւններ կը տեսնենք գլոբալ առողջապահութեան մէջ: Արդիւնքում՝ երկրների մեծ մասում բժիշկների գլխաւոր խնդիրը կը լինի ոչ թէ կեանք փրկելը, այլ դրա որակը բարելաւելը:

«alikonline.ir» - Microsoft ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսը յոյս ունի, որ արդէն առաջիկայ 20 տարում մենք արմատական փոփոխութիւններ կը տեսնենք գլոբալ առողջապահութեան մէջ: Արդիւնքում՝ երկրների մեծ մասում բժիշկների գլխաւոր խնդիրը կը լինի ոչ թէ կեանք փրկելը, այլ դրա որակը բարելաւելը: Ըստ News.am-ի՝ փոխանցում է HighTech+-ը:

Գէյթսը գլխաւոր առաջադրանքներից մէկն է համարում թերսնման խնդրի լուծումը: Այսօր այն դառնում է ամէն տարի մինչեւ 5 տարեկան 2 միլիոնից աւելի երեխաների մահւան պատճառը: Սակայն մօտակայ 20 տարիներին մարսողական տրակտի միկրոբիոմի հետազօտութիւնների շնորհիւ այս թիւը զգալիօրէն կը կրճատւի:

Գէյթսի խօսքով՝ հիւծւածութեամբ տառապող երեխաների մօտ սիմբիոտիկ բակտերիաների համակեցութիւնը տարբերւում է նրանց առողջ տարեկիցներից: Ըստ 2013 թւականին կատարած հետազօտութեան՝ այս տարբերութիւնները դրսեւորւում են նոյնիսկ գենետիկօրէն նոյնական երկւորեակների զոյգերում, որոնք միեւնոյն կերակուրն են ուտում:

Լրացուցիչ հետազօտութիւնները հաստատել են, որ սննդամթերքները եւ առողջ միկրոբիոմների ձեւաւորմանն ուղղւած բուժման մեթոդները երեխաներին օգնում են իւրացնել աւելի շատ սննդարար նիւթեր եւ խուսափել զարգացման յապաղումից:

Այս դեղամիջոցներն առայժմ թեստաւորման վաղ փուլերում են, սակայն Գէյթսը վստահ է, որ յաջողութիւնը սարերի յետեւում չէ: Նրա կարծիքով՝ առողջ միկրոբիոմների ձեւաւորմանն ուղղւած միջոցների հիմնական առաւելութիւններն են էժան լինելը եւ պատրաստման դիւրութիւնը: Նա ընդգծում է. «Չնայած միկրոբիոմի հետ կապւած խնդիրները թերսնման միակ պատճառը չեն, դրա վրայ ազդեցութիւնը կարող է առաւել արդիւնաւէտ լինել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։